Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀԿ-ականները երկու տարի անց փորձում են այնպես ներկայացնել, թե փոշմանել են, որ իշխանությունը հանձնել են Նիկոլ Փաշինյանին. Սաքունց

September 24, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«ՀՀԿ-ականները երկու տարի անց փորձում են այնպես ներկայացնել, թե փոշմանել են, որ իշխանությունը հանձնել են Նիկոլ Փաշինյանին։


Բայց մի փոքր հանգամանք, նախ, ոչ թե հանձնել եք, այլ հանձնվել եք, և ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հանրապետության ողջ տարածքում բազմահազար ու ամենօրյա քաղաքացիական անհնազանդության բողոքի ցույցեր իրականացնող ՀՀ քաղաքացիներին։


Հանձնող լինեիք, Նիկոլ Փաշինյանի հետ միայն 2018թ․ ապրիլ կամ մայիսին չեք ծանոթացել, հանձնող լինեիք, մինչև այդ կհանձնեիք, կամ էլ սիրուն աչքերի համար կհանձնեիք․․

 

Դեռ երկար ժամանակ Մելիք Ադամյանով դեպի իշխանություն տանող ճանապարհի թեզը հենց Դու եք ասել, որն այդպես էլ տեղի չունեցավ․․


Իսկ թե ինչու եք այդպես համարձակ դարձել, երբ 2018թ ապրիլ մայիսին ծպտուններդ չէիք հանում, այ դրանում միակ պատասխանատուն ու մեղավորը իշխանությունն է, որ համակարգային փոփոխություններ չիրականացրեց, Ձեր անպատժելի ու պետությունը գռփող թալանող համակարգային կոռուպցիային, պետության զավթմանը քաղաքական գնահատական չտվեց, հանրությանը իրական մասնակից չի դարձնում որոշումների կայացմանը»:

 

armdaily.am

Դիտումներ՝ 184

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????