Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տպավորություն է, որ «կլաս» ենք խաղում․ Արթուր Սաքունցը՝ Արգիշտի Քյարամյանին ՔԿ նախագահի, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին

May 5, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Այսօր հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ով երեկ նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ազատվել է պաշտոնից և նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ իրապես ոչինչ չի հասկանում, ոչ շարժառիթ, ոչ դրդապատճառ, ոչ նպատակ նման քայլերի։

 

«Քանի որ այդ ամբողջը գտնվում է իռացիոնալ տիրույթում՝ կարող եմ միայն ասել՝ անքննելի են Աստծո գործերը։ Ակամայից առաջ է գալիս տպավորություն, որ կարծես «կլաս» ենք խաղում, կհիշեք՝ մանկական խաղ կա, թռչկոտելով «կլաս» են խաղում, այս դեպքում՝ տեղից տեղ թռցնելով։ Իսկ եթե լուրջ՝ այս ամենը վկայում է, որ համակարգային փոփոխությունների կատարման գիտակցումը բացակայում է, որի հետևանքով նույն այդ չփոփոխված համակարգերի պարագայում ստիպված ես օգտագործել նույն գործիքները, որոնք ժամանակին կիրառվել են։ Այսինքն, եթե անգամ քաղաքական որոշում կա՝ այդ քաղաքական որոշումը իրականացվում է այնպիսի իրավական կարգավորումներով, որոնք վաղուց պետք է փոխված լինեին»։

 

Սաքունցն ընդգծեց, որ չկա որևէ տվյալ, թե Քյարամյանն, ի վերջո, լավ աշխատեց, արդյունավետ աշխատեց, թե վատ աշխատեց։

 

«Այսինքն՝ այդ ի՞նչ սիրուն աչքերի համար ինքը միանգամից տեղափոխվեց Քննչականի պետի տեղակալ, հետո միանգամից էլ ԱԱԾ պետի տեղակալ, այդ ի՞նչ ծառայությունների համար, ի՞նչ որակների համար, երբ այդ ամենի մասին տեղեկություն չկա, դրա համար էլ ակամայից գալիս է արտահայտությունը, որ անքննելի են Աստծո գործերը։ Հանրության համար շարունակում են մնալ անհասկանալի, անչափելի կադրային նշանակումները և ազատումները։ Դա այն ճանապարհը չէ, որ կարող է բերել պետական կառավարման և պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, որը ավելի կարևոր և կենսական նշանակություն ունի մեր զարգացումների համար»,-ասաց Սաքունցը։

 

armdaily.am

Դիտումներ՝ 443

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????