Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Առողջական խնդիրներով զորակոչված, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայության ընթացքում երկու անգամ վիրահատված զինծառայող Արմեն Թադևոսյանը զորակոչվելուց ամիսներ անց վաղաժամ զորացրվել է:
Արմեն Թադևոսյանը բազմաթիվ առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանի էր ճանաչվել և զորակոչվել 2018թ. ամառային զորակոչի ընթացքում և զորակոչվելուց հետո տեղափոխվել հոսպիտալ: Չնայած նրան, որ ըստ բժշկական փաստաթղթերի՝ Արմեն Թադևոսյանի առողջական խնդիրները հրատապ լուծման կարիք ունեին, ըստ հոր հայտնած տվյալների, նրա հետազոտությունները կրել են ձևական բնույթ, և ընդամենը ցուցվել էր պլանային վիրահատություն՝ հրատապ լուծման փոխարեն:
Ընդհանուր տվյալների ուսումնասիրությունից պարզվել էր, որ առկա են ձախ շրջանի երակային համակարգի պաթոլոգիաներ. առկա է արյան շրջանառության և օրգանների կամ վերջույթների ֆունկցիաների առնվազն չափավոր արտահայտված խանգարում, իսկ որոշակի հետազոտությունների արդյունքում արձանագրվել էր առողջական վիճակի վատթարացում:
ՀՀ պաշտպանության նախարարին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմելուց հետո 2018թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին զինծառայողը 2 անգամ վիրահատվել է՝ նախ ձախակողմյան վարիկոցելեի կապակցությամբ, ապա աջ ստորին վերջույթի վարիկոզ լայնացած երակների վիրահատական հեռացում է կատարվել:
2019 թ.-ի փետրվարին որոշում է կայացվել Արմեն Թադևոսյանին վաղաժամ զորացրելու մասին: Վերջինս ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը:
Հիշեցնենք, որ դեպքի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկացել էր 2018թ. սեպտեմբերի 19-ին armtimes.com լրատվական կայքից:
Leave a Reply