0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողը 2 անգամ վիրահատվել է

January 8, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2018թ. սեպտեմբերի 19-ին armtimes.com լրատվական կայքից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկացել է 2018թ. ամառային զորակոչի ընթացքում զորակոչված զինծառայող Արմեն Թադևոսյանի առողջական խնդիրների մասին, որից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել է նրա իրավունքների պաշտպանությունը: Զինծառայողի հայրը Կազմակերպություն է դիմել 2018թ. սեպտեմբերի 21-ին:

 

Բազմաթիվ առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանի ճանաչված Արմեն Թադևոսյանը զորակոչվելուց հետո տեղափոխվել է նախ Վանաձորի զինվորական հոսպիտալ, ապա՝ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Սակայն, ինչպես հայտնել է զինծառայողի հայրը նշված հրապարակման մեջ, հետազոտությունները կրել են ձևական բնույթ և նրա առողջական խնդիրները լուծելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել: Ըստ հոր հայտնած տվյալների՝ ցուցվել է պլանային վիրահատություն, սակայն Կազմակերպության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունից երեւում է, որ տվյալ խնդիրն ունեցել է հրատապ լուծման կարիք:

 

Ընդհանուր տվյալների ուսումնասիրությունից ելնելով՝ արձանագրվել է, որ առկա են ձախ շրջանի երակային համակարգի պաթոլոգիաներ. առկա է արյան շրջանառության և օրգանների կամ վերջույթների ֆունկցիաների առնվազն չափավոր արտահայտված խանգարում: Դուպլեքս հետազոտության արդյունքում նշվել է փականային անբավարարությամբ խանգարում, սակայն խանգարման չափ չի նշվել, ունի համեմատաբար բարձր զարկերակային ճնշում (բարձր նորմալ), ձախ երիկամի կիստա, որի չափը եղել է 1,7 սմ, այնուհետեւ դարձել է 2,0 սմ, որը վկայում էր համակարգային փոփոխությունների մասին: 

 

Վերոնշյալ խնդիրների կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. հոկտեմբերի 2-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին:  2018 թ-ի հոկտեմբերի 19-ին զինծառայողը վիրահատվել է ձախակողմյան վարիկոցելեի կապակցությամբ, որից հետո տրամադրվել է բուժական արձակուրդ, իսկ արձակուրդից վերադառնալուց հետո՝ նոյեմբերի 11-ին, կատարվել է նաեւ աջ ստորին վերջույթի վարիկոզ լայնացած երակների վիրահատական հեռացում:

 

 

Դիտումներ՝ 603

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը