Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ ոստիկանապետը, որպես բարեխիղճ պաշտոնատար անձ, պետք է հրաժարական ներկայացնի․ Արթուր Սաքունց

April 30, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Կոնկրետ Գավառի միջադեպի հետ կապված ոստիկանությունը չի կարողացել իրեն դրսևորել, բայց և այնպես այն, ինչ որ տեղի է ունեցել Գավառում, ունեցել է նախապատմություն, և ոստիկանությունը, անձանց հետ բացատրական, օպերատիվ և կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումները չի իրականացրել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Գավառում տեղի ունեցած արյունահեղությանն ու ոստիկանական ուժերի կատարած գործողություններին։

 

«Կոնտեքստի հետ կապված ունենք ոստիկանությունում համակարգային խնդիրներ, և կոնկրետ իրավիճակի հետ կապված` ոստիկանության պատրաստ չլինելը կապված է կադրային, մասնագիտական կարողությունների խնդիրների հետ, նաև հնարավոր օջախները հայտնաբերելու և դրանց ուղղությամբ աշխատանքներ կատարելու, խնդիրները շատ են»,-նկատեց իրավապաշտպանը։

 

Արթուր Սաքունցի կարծիքով՝ ՀՀ ոստիկանապետը, որպես բարեխիղճ պաշտոնատար անձ, պետք է հրաժարական ներկայացնի, քանի որ տվյալ պահին չի կարողացել անհրաժեշտ միջոցառումները և գործողությունները կատարել։

 

«Եթե նա չի կարողացել այսօրվա գոյություն ունեցող ռեսուրսներն ու հնարավորությունները կիրառի, ոստիկանության գործառույթն իրականացնի, ապա նա պետք է հրաժարական տա, և ասի` որպես բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյա, ես չեմ համապատասխանում այդ պաշտոնին»,-հավելեց նա։

 

armlur.am

Նույն թեմայով նաև՝ aravot.am

Դիտումներ՝ 233

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????