Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մտահոգիչ է, որ եռակողմ հայտարարության մեջ մարդասիրական հարցերի հստակ ժամանակցույց չկար․ Սաքունց

November 27, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Մտահոգիչ է, որ պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարության մեջ մարդասիրական խնդիրների վերաբերյալ հստակ կարգավորում, ժամանակացույց չկար, դա կարծես թե թողնվեց ածանցյալ վիճակում, ինչն անթույլատրելի էր, որովհետեւ պատերազմի դադարեցումը կարեւոր է, բայց դրա հետեւանքով տուժածների խնդիրների լուծումը առավել անկյունաքարային պետք է լիներ։

 

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ աաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Նրա համոզմամբ՝ պետք է լիներ ուղղակի կոնտակտ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, եւ պետք է դիվանագիտական ջանքեր գործադրվեին մարդասիրական խնդիրների քաղաքականացումը թույլ չտալու համար, որովհետեւ դա ինքնին միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է․ «Բայց պետք է ոչ միայն արձանագրել, այլ նաեւ ջանքեր գործադրել, որ թույլ չտան նման խախտումներ: Ես հասկանում եմ, որ Կարմիր խաչը նման հնարավորություններ չունի, բայց մյուս կողմից կարծում եմ, որ պետական մարմինները պետք է ուղղակի կոնտակտի մեջ մտնեն եւ ջանքեր գործադրեն, որ պատերազմից անմիջապես տուժածները եւ նրանց ընտանիքները չշարունակեն գտնվել այդ տառապանքի մեջ»։

 

Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ, որպես հասարակական կազմակերպություն, իրենք եւս ջանքեր գործադրում են՝ խնդիրը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահելու համար․ «Բարձրացրել ենք ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽ գլխավորր քարտուղարի առջեւ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն գլխավոր հանձնակատարի առջեւ, որովհետեւ, այո, պատերազմական գործողությունները հնարավոր չեղավ դադարեցնել ամենասկզբում, բայց պատերազմական գործողնությունների հետեւանքով տուժածների եւ նրանց իրավունքների խախտման հարցերը պետք է գտնվեն նրանց ուշադրության կենտրոնում»։

 

Սաքունցի խոսքով՝ գոյություն ունի ԵԽ խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձեւ Հարավային կովկասում անհետ կորածների խնդիրների վերաբերյալ, որը երկու կողմերին էլ պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անհետ կորածների որոնման ուղղությամբ․ «Ցավոք, այդ ինստիտուցիոնալ մեխանիզմները չստեղծվեցին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, եւ այս իրավիճակում մենք փորձում ենք հերթական անգամ հույսներս դնել ԿԽՄԿ-ի վրա»։

 

Իրավապաշտպանը կարեւորեց նաեւ հոգեբանական աշխատանքը, որ պետք է տարվի անհետ կորածների կամ գերիների ընտանիքների հետ․ «Բնականաբար, մարդիկ տեղեկություն են ուզում ստանալ իրականացվող քայլերի մասին, եւ դա շատ բնական է, բայց պետք չէ սպասել, որ նրանք դուրս գան փողոց, այլ պետք է նրանց հետ աշխատել: Անորոշությունը հաղթահարելու միակ ճանապարհը ոչ միայն տեղեկատվությունն է, որը պետությունը պարտավոր է տրամադրել, այլ նաեւ դրան սպասող հարազատների հետ աշխատանք տանելը, մշտական կապի մեջ գտնվելը»։

 

Արտակ Բեգլարյանը եւս պնդեց, որ պետությունը, պետական մարմինները, տվյալ դեպքում՝ Կառավարությունը, պարտավոր է ռազմավարական հաղորդակցությունը արդյուանվետ պահել հատկապես ճգնաժամային պայմաններում. «Քանի որ շատ ընտանիքներ գտնվում են անորոշության մեջ, եւ հասարակությունը բարձր հետաքրքրություն է ցուցաբերում մարդասիրական այս հարցերի հանդեպ, պետք է լինեն հնարավորինս թափանցիկ եւ կանոնավոր ռազմավարական հաղորդակցություն վարեն, հնարավորինս պարզ կերպով ներկայացնեն գործընթացները, կատարված աշխատանքները, ռիսկերը»։

 

Բեգլարյանը ցավով նշեց, որ հատկապես սկզբնական շրջանում այս առումով բացթողումները մեծ էին, իսկ վերջին օրերին դրական միտում է նկատվում․ «Նաեւ այդ պատճառով է, որ Արցախի եւ Հայաստանի ՄԻՊ-երը սկսեցին հանրային հաղորդակցություն վարել, որի պատճառով նաեւ հարվածի տակ ընկան, քանի որ շատերը մտածում են, որ ուղիղ լիազոր մարմինը մենք ենք, բայց դա կապ չունի, հանրությունը պետք է իմանա, թե ինչ է կատարվում եւ խնդիրները որտեղ են»։

 

armtimes.com

Դիտումներ՝ 93

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????