Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Առողջական խնդիրներն անտեսվել էին․ ՀՔԱՎ-ի աջակցությամբ զորակոչիկը ստացավ տարկետում  

2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Լոռու մարզում հաշվառված զորակոչիկ, որի առողջական վիճակը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) կողմից պատշաճ կերպով չի ուսումնասիրվել։ Արդյունքում ընդունվել էր զինվորական ծառայությանը պիտանի ճանաչելու որոշում՝ առանց առողջական վիճակի ամբողջական գնահատման։ 

Թեև զորակոչիկի մոտ առկա են եղել մի շարք ֆիզիկական և հոգեկան բնույթի առողջական խնդիրներ, ԿԲՀ նիստին նա ներկայացվել և փորձաքննվել էր միայն մեկ առանձին խնդրի հիման վրա։ Բացի այդ, զորակոչիկն ունեցել է մի շարք առողջական գանգատներ, որոնք չեն արձանագրվել զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից, հետևաբար անգամ չեն դարձել հետագա գնահատման և հետազոտության առարկա։ 

ՀՔԱՎ-ը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ նշելով, որ զորակոչիկի մի շարք գանգատներ և առողջական խնդիրներ չեն արձանագրվել և պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել զորակոչային գործընթացում ներգրավված մարմինների կողմից, մասնավորապես՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի։ Գրությամբ Կազմակերպությունը խնդրել է կազմակերպել զորակոչիկի կրկնակի հետազոտություն՝ ներառելով բոլոր այն առողջական խնդիրները, որոնք նախորդ փուլերում անտեսվել կամ թերի են գնահատվել։ 

Արդյունքում զորակոչիկին տրամադրվել է մինչև մեկ տարի ժամկետով տարկետում, քանի որ կրկնակի հետազոտությունները հաստատել են այն առողջական խնդիրները, որոնք այս փուլում համատեղելի չեն զինվորական ծառայության հետ։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ