Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Մարդու իրավունքները Հայաստանի զինված ուժերում» կլոր սեղան-քննարկում

2025թ․ ապրիլի 11-12-ին ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Նազելի Մովսեսյանը ներկա են գտնվել Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF)  նախաձեռնությամբ կազմակերպված «Մարդու իրավունքները Հայաստանի զինված ուժերում» կլոր սեղան-քննարկմանը։  

Զինծառայողների նկատմամբ վատ, արժանապատվություն նվաստացնող վերաբերմունքի արգելքի համատեքստում քննարկման ընթացքում բազմիցս անդրադարձ կատարվեց «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» խումբ գործերի առնչությամբ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից 2023 թ ՀՀ կառավարությանը տրված հանձնարարականներին։ 

Քննարկմանը ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն անդրադարձավ ՀՀ զինված ուժերում առկա մի շարք խնդիրների, առանձնակի շեշտելով զինծառայողներին որպես համազգեստով քաղաքացի դիտարկելու և վերջիններիս իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը։ 

Ա․ Սաքունցն առանձին և մանրամասնորեն ներկայացրեց նաև զորակոչի ընթացքում մարդու իրավունքերի խախտումների վերաբերյալ խնդիրները, որոնք տարիներ շարունակ ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում  և բարձրաձայնում է։ Մասնավորապես՝   

  • Առողջական լուրջ խնդիրներ ունեցող զորակոչիկներին ծառայության համար պիտանի ճանաչելը, 
  • Նախկինում զինծառայության հետ ոչ համատեղելի համարվող հիվանդությունների ցանկի կրճատման տենդենցը, 
  • Զորակոչինկների՝ իրենց սեփական միջոցներով հետազոտություններ անցնելու արհեստական խոչընդոտները։ 

Զորակոչի ընթացքում Կազմակերպության արձանագրած  բոլոր խնդիրները՝ ԱՅՍՏԵՂ։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր