«Անցումային արդարադատությունը նաև բոլորովին նոր մշակույթի՝ ժողովրդավարության, բազմակարծության մշակույթի ձևավորմանն ուղղված անխուսափելի և անհրաժեշտ քայլ է»,-այս կարծիքն է հայտնում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը՝ «Անցումային արդարադատությունը՝ հանրային համերաշխության հաստատման և ատելության քարոզի դեմ պայքարի ուղի» թեմայով քննարկմանը։
Նա նշում է, որ անցումային արդարադատությունը սովորական արդարադատություն չէ, դա ոչ դատական արդարադատության մասին է, արդարության վերականգնման մշակույթի մասին է։
Համերաշխություն ասածը կարող է ձևավորվել միայն ճշմարտության հիման վրա, որտեղ մանիպուլացիայի տեղ արդեն չկա։ Ատելության խոսքի հիմքում ընկած է երևույթի կամ փաստի վերաբերյալ տեղեկատվության կեղծումը և եթե դու ճշմարտությունը վերականգնում ես, ապա մանիպուլացիայի կամ կեղծման հնարավորությունից զրկում ես։
Քննարկման ամբողջական տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ