Թեւ արդեն հայտարարվել է, որ հունիսի 20-ին, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման նպատակով, անցկացվելու է արտահերթ ընտրություններ, սակայն հերթական անգամ ընտրական նոր օրենսգրքի բարելավման առաջնահերթ գործընթացը փորձ է արվում հետաձգել։ Քաղհասարակության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ պնդում են, որ առանց նոր խաղի կանոնների, առանցքային փոփոխություններ չանելու դեպքում, տարածքային (ռեյտինգային) ընտրակարգը պահպանելով՝ ընտրական ողջ գործընթացը հերթական անգամ վերածվելու է փողի, վարչական ռեսուրսի եւ թաղային հեղինակությունների ազդեցությունների պայքարի։ Կառավարող ուժի ներկայացուցիչների հիմնական մոտեցումն այն է, որ նոր ընտրական օրենսգիրք կարող են ընդունել միայն խորհրդարանական բոլոր ուժերի հետո համախոհության պարագայում, մինչդեռ սա ոչ միայն իշխող խմբակցության հանձնառությունն ու նախընտրական խոստումն է, այլ նաեւ 2020թ․ նոյեմբերի 18-ին վարչապետի կողմից հայտարարված ճանապարհային քարտեզի դրույթ եւ հիմնական պատասխանատվությունն, այնուամենայնիվ, իշխող խմբակցությանն է, որն իրականում ունի բավարար քվե՝ սահմանադրական մեծամասնություն, ընդունելու սահմանադրական օրենքի փոփոխությունները։ Բոլոր կողմերի ձայները լսելի դարձնելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը հանգամանորեն քննարկելու նպատակով մարտի 22-ին, «Հոդված 3» ակումբը ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով կազմակերպել էր քննարկում «Արտահերթ ընտրություններ․ նոր ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը» թեմայով:
Բանախոսներն էին.
ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող
ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՎԱՐԴԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի խորհրդատու
ՍՈՆԱ ԱՅՎԱԶՅԱՆ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն
ՍԱՄՎԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն