Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Միջազգային կորպորացիայի հանդեպ պարտավորությունը չի կարող հակասել մարդու իրավունքների սկզբունքներին». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է հանրայնացնել Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված միջազգային պարտավորությունները մի կողմից, և ՀՀ քաղաքացիների իրավունքների ապահովման հանդեպ պետության պարտավորությունները՝ մյուս կողմից, և ղեկավարվել ՀՀ քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ կյանքի, առողջության, աշխատանքի և այլն, հանդեպ պարտավորությունների կատարմամբ, ու վերջնական որոշում կայացնել։

 

Միջազգային որևէ կորպորացիայի հանդեպ պարտավորությունը չի կարող և չպետք է հակասի հենց միջազգայնորեն երաշխավորված մարդու իրավունքների սկզբունքներին։

 

Որևէ որոշում կամ գործողություն՝ անկախ դրանց հանդեպ կողմ կամ դեմ եղողների թվաքանակից, չպետք է վնասի մարդու հիմնարար իրավունքները։

 

Միայն այս մոտեցման դեպքում կլինի իրավականորեն հիմնավորված որոշում, զերծ կլինի տարատեսակ մանիպուլիացիաներից և կարճաժամկետ կամ երկարաժամկետ շահարկումներից»:

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ