January 14, 2021
Լրատվամիջոցները մեր մասին
Հատուկ "Իմ քայլը" պատգամավորների համար
Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը չի ընդունում, չի ճանաչում դատարանի օրինական ուժի մեջ մտած արդարացման որոշումը Մատաղիսի հայտնի գործով, խուսափում է ճանաչել, կամ հայտնի խողովակի տեղ է դնում իրեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որով արձանագրվել է Մատաղիսի հայտնի գործով մեղադրված և արդարացված անձանց նկատմամբ խոշտանգումների կիրառման փաստը, ինչպես կարող է լինել վստահելի դատական իշխանության բարձրագույն մարմնի կազմում։
Ինչպես կարող է վստահելի լինել նման անձը որպես արդարադատության իրականացմանը աջակցող մարմնում։
Իրավական գործիքների կիրառման հմտությունը դեռ չի հանդիսանում իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու իրավունքի որպես հիմնարար արժեքի հիմնավորում։
Իրավական մանիպուլիացիաների, աճպարարության կիրառումը հենց բարեվարքության բացակայության ցուցանիշ է։
Հիմա էլ ականատես ենք նման աճպարարությունների մի ամբողջ շքերթի` հանձինս գրագետ համարված, բայց բարեխղճությունը, բարեվարքությունը, ի վերջո իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու իրավունքի էությունը ոչնչացնող փաստաբանների, այո "սատանայի փաստաբանների", որոնց համար իրավական տեխնիկան ու գործիքները այլևս միջոց են ոչ թե մարդու իրավունքի էությունը, արժեքը պահպանելու, այլ անձնական շահը բավարարելու։
Անհնար է անվստահելի վարքագծով հասնել վստահության ապահովմանը։
Դիտումներ՝ 62