Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զինվորական դատախազությունը կքննարկի ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի գործը վերանայելու դիմումը

January 16, 2020

Արթուր Քոչարյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ գլխավոր դատախազությունը ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի գործը վերանայելու հարցով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի դիմումը 2019 թ․-ի դեկտեմբերի 30-ին թվագրված գրությամբ ուղարկել է ՀՀ զինվորական դատախազություն։

 

ՀՔԱՎ փաստաբան Ա․ Զալյանը ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել դեկտեմբերի 13-ին՝ այն բանից հետո, երբ Գլխավոր դատախազությունը  հաղորդագրություն տարածեց՝ 2008 թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների մասնակից 10 անձի վերաբերյալ դատական ակտերի բողոքարկման մասին։

 

Դատախազությունը հայտարարել էր, որ այդ գործերով կոնվենցիոն իրավունքների առերևույթ խախտմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության գործընթացի արդյունքում վճռաբեկ բողոքներ է ներկայացրել։

 

Հիշեցնենք, որ Արթուր Քոչարյանի գործով նրա պաշտպան Ա․ Զալյանը գործի վերանայման վարույթ հարուցելու պահանջով դեռևս 2019 թվականի փետրվար և մայիս ամիսներին դիմել էր ՀՀ Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը մեկ որոշմամբ անադրադարձել էր ներկայացված երկու վճռաբեկ բողոքներին և կայացրել վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին չհիմնավորված որոշում։

 

Արդարադատության նախարարությունն էլ մերժել էր այդ որոշումն ընդունած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։



Դիտումներ՝ 1438

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????