Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և պահանջել գործը վերանայել

March 5, 2019

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Արթուր Քոչարյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Նորություններ

2005 թ.-ին  ծառայակցի սպանության մեջ մեղադրված և ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի գործով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2019թ. փետրվարի 25-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ գործը վերանայելու պահանջով և վճիռ կայացրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ:

 

Արթուր Քոչարյանին Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2005թ. հոկտեմբերի 11-ին մի քանի ծառայակիցների հետ ցմահ ազատազրկման է դատապարտել: 2006թ. հուլիսի 14-ին Վերաքննիչ դատարանը մյուսների մասով առաջին ատյանի դատարանի վճիռը փոփոխել և նվազեցրել է պատժաչափը, իսկ Արթուր Քոչարյանի մասով թողել է անփոփոխ:

 

Առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման վճիռը կայացրել է մի շարք խախտումներով, իսկ վերաքննիչը, առանց ուսումնասիրելու վերաքննիչ բողոքում նշված փաստերը, անփոփոխ է թողել դատավճիռը:

 

Արթուր Քոչարյանը ազատազրկման է դատապարտվել մի արարքի համար, որի կատարման մեջ իր մեղավորությունը հաստատող ապացույցներ չկան: Դատարանը հիմնվել է միայն մեկ անձի ցուցմունքի վրա, որը գործով շահագրգիռ անձ է: Դատարանը հաշվի չի առել ցուցմունք տված անձի իրական  մտադրությունների մասին Արթուր Քոչարյանի հայտարարությունները և չնայած պարտադիր է, որ ցուցմունքները հաստատող օբյեկտիվ տվյալներ լինեն՝ դրանք հիմք ընդունելու համար, դատարանը, առանց օբյեկտիվ տվյալների, մեղադրանքի հիմքում դրել է այդ մեկ ցուցմունքը:

 

Սրանով խախտվել է Արթուր Քոչարյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձնական ազատության իրավունքը, կայացվել իրավական և փաստական հիմքերից զուրկ որոշում: Դատարանը ձեռք չի բերել մեղքը հաստատող հավաստի ապացույցներ և հիմնվել է մտացածին ու հակասական ցուցմունքի վրա:

 

Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին չի ուսումնասիրել վերաքննիչ բողոքում ներկայացված փաստերը, ուշադրություն չի դարձրել ցուցմունքներն անօրինական ճանապարհով ստանալու հանգամանքին, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների մասին հայտարարություններին, միջոցներ չի ձեռնարկել ստացված հակասական տվյալները հստակեցնելու ուղղությամբ:

 

Այս ամենը վկայում է դատարաննների կանխակալ վերաբերմունքի մասին:

 

Վճռաբեկ բողոքում ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը պահանջել է բեկանել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006թ. հուլիսի 14-ի որոշումը և արադարացնել Արթուր Քոչարյանին:

 

Իսկ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած դիմումով պահանջել է կարգապահական վարույթ հարուցել և պատասխանատվության ենթարկել անբարեխիղճ և կողմնակալ վերաբերմունք ցուցաբերած Վայոց Ձորի մարզի դատարանի դատավոր Լ. Պողոսյանին, Վերաքննիչ դատարանի դատավորներ Հ. Տեր-Ադամյանին, Ս. Ավետիսյանին, Ս. Ղազարյանին:

 

Ոչ Վճռաբեկ դատարանը, ոչ Բարձրագույն դատական խորհրդը դեռևս չեն արձագանքել:

 

Հավելենք, որ այս գործը քննած քննչական խումբն ու հսկող դատախազը հայտնի են շինծու քրեական գործեր հարուցելով. հենց նրանց ձեռքով «Մատաղիսի» հայտնի գործով ցմահ ազատազրկման դատապարտվեցին, ապա արդարացվեցին գործով անցնող 3 տղաները՝ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը:

 

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006թ. հուլիսի 14-ի որոշումը՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 3292

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????