Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը հրավիրում է աուդիտորական ընկերություններին՝ ներկայացնելու գնառաջարկ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ծախսերի ստուգման աուդիտ իրականցնելու համար

April 18, 2022

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը աուդիտորական ընկերություններին հրավիրում  է ներկայացնելու գնային առաջարկ՝ Եվրոպական միության կողմից կազմակերպությանը տրամադրված «Արժանապատիվ աշխատանք հիմա» դրամաշնորհային ծրագրի ծախսերի ստուգման աուդիտ իրականացնելու համար։ 

 

Ծրագրի տևողությունը երեք տարի է 01/02/2021 թ․-ից մինչև  01/02/2024 թթ։ 

 

Աուդիտը իրականացվելու է Եվրոպական միության կողմից սահմանված ընթացակարգերին  համապատասխան։

 

Ծրագրի ընթացքում իրականացվելու է երկու միջանկյալ աուդիտ։

 

Առաջին միջանկյալ ֆինանսական հաշվետվությունը ներառում է 01/02/2021-01/02/2022 թթ․ ընթացքում իրականացված ծրագրային ծախսերը։  Առաջին տարվա տվյալները պետք է ամփոփվեն, և ներկայացվի համապատասխան հաշվետվություն ոչ ուշ, քան մինչև 01.06.2022 թ․-ը։

 

Մնացած ժամանակահատվածները կսահմանվեն հաղթող կազմակերպության հետ կնքվող պայմանագրով։ 

 

Գնառաջարկը պետք է ներկայացվի պահանջված ձևով, անգլերեն և հայերեն լեզուներով։  

 

Գնառաջարկը  պետք է ներկայացվի ՀՀ Դրամով՝ առանց ավելացված արժեքի հարկի։  Գները պետք է լինեն ամրագրված և ենթական չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ողջ ընթացքում:

 

Գնառաջարկի հետ խնդրում ենք  ներկայացնել տեղեկատվություն՝ աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերության փորձի, մասնավորապես ԵՄ ծրագրերով փորձառության  վերաբերյալ։

 

Գնառաջարկը ներկայացնել էլեկտրոնային  եղանակով՝ կազմակերպության hr@hcav.am էլեկտրոնային փոստին ուղարկելով նշված փաստաթղթերը,  նամակի թեմա դաշտում նշելով «Աուդիտ EU_NEAR-TS/2020/422-212»:

 

Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետն է  «27 »ապրիլի  2022թ .

 

Հավելյալ տեղեկություններ ստանալ գլխավոր հաշվապահ Մանուշակ Օհանյանից (հեռ.  +37494102868):

 

Գնառաջարկի ձևանմուշը և հավելվածը

Դիտումներ՝ 128

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????