0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Անհայտ կորածների ընտանիքները անորոշության մեջ են, նրանց բազմաթիվ հարցեր՝ անպատասխան

August 30, 2021

Գործունեություն | Հայտարարություններ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Օգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է։

Պետական կառույցները շարունակում են նպատակահարմար չհամարել «Անհայտ կորածի մասին» օրենքի նախագծի ընդունումը։

 

Տարիներ շարունակ մենք հետամուտ ենք եղել անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ պետության պարտավորությունների պատշաճ իրականացմանը, և նրանց իրավունքների պաշտպանության նպատակով ավելի քան 15 տարի առաջ նախաձեռնեցինք «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, որը սակայն մինչ օրս չի ընդունվել։

 

Հիմա, երբ Հայաստանը հերթական անգամ բախվել է հարյուրավոր անհայտ կորածների խնդիրներին, շատ կարևոր է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ անհայտ կորածների և նրանց ընտանիքների հիմնախնդիրներին, որոնց լուծման և կարգավորման համար անհետաձգելի է  հիմնական  օրենքի ընդունումը։

 

Դեռևս 2007 թվականին ԵԽԽՎ-ն ընդունել է անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 (2007) բանաձևը, իսկ Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ստանձնել է ԵԽԽՎ բանաձևերի ու հանձնարարականների իրագործման  պարտավորություն։ «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի օրենքի նախագիծը լավ հիմք կարող է դառնալ անհայտ կորածներին վերաբերող ՀՀ օրենսդրության մշակման համար»,-իր զեկույցում նշել էր ԵԽԽՎ զեկուցող Լեո Պլատվոյետը։ Սակայն դա էլ  անհրաժեշտ խթան չեղավ պետության կողմից անհայտ կորածների հանդեպ օրենսդրական մակարդակում իր պարտավորությունները կատարելու համար։ 

 

2010 թ․-ից ՀՔԱՎ-ը Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՀՀ պետական կառույցների հետ միասին մշակեց օրենքի նախագիծը, որից հետո այն պետք է քննարկվեր միջգերատեսչական հանձնաժողովում՝ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ներառելու նպատակով, սակայն նախագիծը կրկին փակուղի մտավ։ 

 

2015-ին ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՔԱՎ-ին տեղեկացրեց, որ Օրենքի նախագծի ընդունումը հրատապ չեն համարում։

 

Նրանց դիրքորոշումը չփոխվեց անգամ վերջին պատերազմից հետո։ 2021 թ․-ի ՀՔԱՎ-ի հերթական հարցմանը միայն Արտաքին գործերի նախարարությունից պատասխանեցին, որ Օրենքի ընդունումը նպատակահարմար են համարում, Արդարադատության նախարարությունն ու Պաշտպանության նախարարությունը Օրենքի ընդունումը կրկին նպատակահարմար չհամարեցին։

 

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին առաջին անգամ ԱԺ-ում քննարկում եղավ 2021 թ․ մարտի 10-ին։ 

 

Վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՔԱՎ փաստահավաք գործունեության շրջանակում բացահայտվել են մի շարք համակարգային խնդիրներ։ ՀՔԱՎ-ը այժմ էլ շարունակում է փաստահավաք աշխատանքներ կատարել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ընտանիքների խնդիրների վերաբերյալ։ 

 

Դրա շրջանակում պարզում ենք, որ․

  1. պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո հայտնի չէր, թե որ կառույցներն էին զբաղվում անհայտ կորածների հարցերով, չկար միասնական համակարգ,  չէր ապահովվում իրենց հարազատի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու՝ քաղաքացիների իրավունքները։

  2. ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընտանիքները իրավական կարգավիճակի բացակայության հետևանքով բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնց լուծման նպատակով հրատապ ընդունվեցին մի շարք իրավական ակտեր, սակայն Օրենքի բացակայության պատճառով դրանք համակարգային լուծում չեն ստանում։

  3. իրենց հարազատի անհայտ կորչելու հանգամանքների, ԴՆԹ հետազոտությունների արդյունքների մասին ընտանիքները հետևողական ձևով չեն տեղեկացվում։

  4. կա անվստահություն ԴՆԹ հետազոտությունների նկատմամբ։

  5. պետական կառույցները շատ դեպքերում անտարբեր են, հաճախ անբարեհամբույր, որոշ դեպքերում էլ հակասական տեղեկություններ են հայտնում անհայտ կորածների ընտանիքների անդամներին։

  6. անհայտ կորած անձանց ընտանիքներն ունեն սոցիալ-կենցաղային, առողջական խնդիրներ, որոնց մի մասը ձեռք են բերել հարազատի անհայտ կորչելուց հետո։

  7. հարազատները տեղեկատվական անորոշության մեջ են․ շատերը վախենում են դատարան դիմել անհայտ բացակայող ճանաչելու հարցով՝ կարծելով, թե դատարան դիմելուց հետո այլևս որոնողական աշխատանքները չեն շարունակվի կամ որ դատարան դիմելուց հետո կհայտնեն, թե ԴՆԹ հետազոտության համընկում կա։ Նման դեպքերում հարազատները ստիպված վերցնում են մասունքները՝ չնայած անվստահությանը։

 

Սրանք անհայտ կորած անձանց ընտանիքների ունեցած խնդիրների միայն մի մասն են, և համակարգային լուծում կարող են ստանալ միայն «Անհայտ կորածի մասին» օրենքի ընդունմամբ։

Դիտումներ՝ 68

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????