Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Խստորեն դատապարտում ենք Ավետիք Իշխանյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու գործողությունը

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու գործողությունը, գնահատում ենք նման վերաբերմունքը որպես իրավապաշտպան գործունեության սահմանափակման քայլ և մարդու իրավունքների, իրավապաշտպան գործունեության երաշխավորման՝ պետության վերցրած պարտականությունների կոպիտ խախտում։

 

Այս լարված իրավիճակում իշխանությունները հասարակական կարգի և կայունության ապահովմանն ուղղված գործողություններում պետք է առավել ևս գործեն իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա։ 

 

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի հետապնդումը Ա․ Իշխանյանի նկատմամբ և ազատ արձակել։ 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

25.11.2020

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր