Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Լրագրողները մրցանակներ ստացան «փակ» հաստատությունները «բացելու» համար

December 14, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

«Այսօր արդեն հնարավորությունների շրջան է ստեղծվել եւ կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված յուրաքանչյուր ծրագիր ու նախաձեռնություն ավելի մեծ հնարավորություն ունի դրական փոփոխություն բերելու, որովհետեւ այսօր ակնկալում ենք, որ նոր Հայաստանում քաղաքական կամք կլինի մարդու իրավունքների պաշտպանության եւ բարելավում արձանագրելու, ու հատկապես փակ հաստատություններում մարդու իրավունքներն արժեւորելու ուղղությամբ»,-դեկտեմբերի 13-ին ասաց Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը՝ Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխության ժամանակ:

 

«Հետք» ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը՝ խոսելով փակ հաստատությունների մասին,  հիշեց իրենց հրապարակումներից մեկը, երբ տարիներ առաջ Վարդենիսի հոգեբուժարանի հիվանդներին աշխատեցրել էին սարերում, նրանք տնօրենի ոչխարներն էին պահել, սակայն այդ գործը հետո փակվեց: Բաղդասարյանն ընդգծեց, որ դա թրաֆիքինգի դրսեւորում էր, ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն այն ժամանակ չարձագանքեցին: Նրա ձեւակերպմամբ, այսօր էլ այնպես չէ, որ այդ առումով լուրջ իրավիճակ է փոխվել: Օրինակ, իրենք փորձել են հոգեբուժարանում նկարահանումներ կատարել, տնօրենն ասել է, որ միայն մեկ սենյակ պետք է նկարեն:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը նշեց, որ քանի դեռ փակ հաստատությունների հանդեպ, այսպես կոչված, պաշտպանողական դիրքորոշում կա, դա ավելի է մեծացնելու կասկածները այդ հաստատությունների ներսում տեղի ունեցածի վերաբերյալ: Նրա ձեւակերպմամբ, արտաքին աշխարհի հետ կապը հնարավորություն է տալիս մարդուն՝ բարձրաձայնել իր խնդիրների մասին: Իրավապաշտպանի համոզմամբ, այսօր էլ իրավիճակն առանձնապես չի փոխվել, մինչդեռ «փակի տակ» գտնվող անձանց իրավունքների վերաբերյալ տեղեկատվությունը հնարավորինս բաց պետք է լինի: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ իրենց կողմից ուսումնասիրությունները նմանօրինակ հաստատություններում կատարվում են պրոֆեսիոնալ մակարդակով եւ ՄԻՊ գրասենյակը միշտ արձագանքում է փակ հաստատություններ՝ լրագրողների մուտքի մերժման դեպքերին:

 

Ասաց նաեւ, որ հոգեբուժարաններից մեկում հայտնաբերել են ժամկետանց դեղերի օգտագործման, իսկ հատուկ դպրոցներում՝ երեխաներին հարկադիր աշխատեցնելու եւ նրանց հանդեպ անթույլատրելի արարքների դեպքեր: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ հասարակությունը չի կարող ազատ եւ արդար համարվել, եթե ուշադրություն չի դարձնում փակ հաստատություններում գտնվող մարդկանց իրավունքներին: Հավելենք, որ տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացան Արման Սուլեյմանյանը, Լուսինե Ղարիբյանը,  Շաքե Ղազարյանը,  Արմենուհի Վարդանյանը եւ կալանավայրում գտնվող Արմենակ Դավթյանը, որը «Առավոտ» օրաթերթում հոդված էր հրապարակել մեկ այլ դատապարտյալի իրավունքների վերաբերյալ: 

aravot.am

Դիտումներ՝ 1125

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????