Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զորակոչիկների և զինծառայողների իրավունքների թեմայով դասընթաց անցկացրեց նաև Արարատի մարզի Այգեստան գյուղում

October 26, 2018

Գործունեություն | Կարողությունների զարգացում | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ

Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների թեմայով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դասընթացների շրջանակում 2018թ. հոկտեմբերի 20-ին դասընթաց անցկացվեց նաև Արարատի մարզի Այգեստան գյուղում:

 

Դասընթացների շարքը մեկնարկել է 2018 թ-ի սեպտեմբերին:

 

Դասընթացները նպատակ ունեն զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին եւ նրանց հարազատներին իրազեկել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, տրամադրել տեղեկություններ վերջին ժամանակահատվածում իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին: Դասընթացի ժամանակ մասնակիցները կծանոթանան նախազորակոչային, զորակոչային ժամանակահատվածի եւ զինվորական ծառայության ընթացքում իրենց իրավունքներին եւ պարտականություններին, զորակոչի գործընթացում ներգրավված մարմինների գործունեությանը, անհրաժեշտ ընթացակարգերին, մասնավորապես՝ զինվորական հաշվառման, ծանուցման, բժշկական հետազոտությունների, որոշումների կայացման, որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման մեխանիզմներին եւ այլ հարցերի:

 

Լուսանկարները՝ ԱՅՍՏԵՂ

 

 

Դիտումներ՝ 1699

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????