Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հնչեղ կոռուպցիոն գործ առանց մեղադրյալների. ԱՆԻՖ-ի պատմությունը երկու տարի քննվում է

April 9, 2025

Լրատվամիջոցները մեր մասին | Հրապարակումներ

Ի՞նչ եղավ Փաշինյանի իշխանության օրոք հիմնադրված ու լուծարված ԱՆԻՖ-ի քրեական գործը, ի՞նչ են եղել պետական բյուջեից այս ֆոնդին փոխանցված միլիարդները. մոտ երկու տարի է՝ իրավապահները քննում են քրեական գործը, և ոչ մի մեղադրյալ, կասկածյալ ու ձերբակալված անձ:

 

«Քննությունը կամ առաջ չի գնում՝ դրա մասին որևէ տեղեկություն չկա, իսկ խոսքը վերաբերում է բավական հնչեղություն ունեցող կոռուպցիոն հանցագործություններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Այսօր էլ Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին՝ նոր զարգացում չկա: Արդյոք պաշտոնյաներին, ԱՆԻՖ-ի տնօրենին, խորհրդի նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարցաքննել են, ո՛չ Քննչականից են հստակ պատասխանում, ո՛չ էլ Ավինյանն է արձագանքել «Ազատության» հարցին:



Մինչև Երևանի քաղաքապետի պաշտոնին հասնելը արդյոք ԱՆԻՖ-ի գլխավոր համակարգողի բարեվարքությունը ուսումնասիրել են. Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի վերջին նիստում, որ վարել է վարչապետ Փաշինյանը, հարցրել է իրավապաշտպան Սաքունցը. «Արդյոք ստուգման է ենթարկվել ԱՆԻՖ հիմնադրամի հետ կապված նախկին փոխվարչապետ, ներկա քաղաքապետի բարեվարքությունը, որի պատասխան հնչել է, որ այո, և 2 տարի առաջ նյութերն ուղարկել են Գլխավոր դատախազություն»:

 

Իսկ հետո ի՞նչ են եղել այդ նյութերը, արդյոք առնչվում են ԱՆԻՖ-ի գործին, Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» դեռ չեն պատասխանել: Փակ նիստից այլ մանրամասներ Սաքունցը չպատմեց: Հնչեղ գործի այս դանդաղ ընթացքը մտահոգիչ է, ասաց իրավապաշտպանը. «Գործ ունենք անգործության հետ նման մակարդակի և ծավալի հանցագործությունը չբացահայտելու հետ կապված»:

 

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը պետք է դրսից Հայաստան ներդրումներ բերեր, խթաներ արտահանումը, հայաստանյան բիզնեսներում պետական միջոցներից ներդրումներ աներ ու զարգացներ: ԱՆԻՖ-ի խոշոր ծրագրերից էր «Ազգային ավիաուղիների» նախագիծը: 4.4 միլիարդ դրամի ներդրում արեցին պետական բյուջեից, բայց երկու տարի չանցած տապալվեց Fly Arna-ի թռիչքը: Մեկ ամիս առաջ սնանկ ճանաչվեց ընկերությունը:

 

Վարչապետի հրապարակային խոստովանությունից, թե ծրագիրը ձախողվել է, մեկ տարի անց էլ բան չի փոխվել: Ովքեր են փոշիացած միլարդների պատասխանատուները՝ հանրությանը հայտնի չէ: Քրեական գործի այս դանդաղ ընթացքը խորացնում է կասկածները, որ կառավարության հիմնադրած ֆոնդի պատմությունը խոշոր կոռուպցիոն դեպք է, կարծում է «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

 

«Ինչքան ձգձգվի այս գործը, այնքան այդ կասկածներն ավելի կառարկայանան որպես դասական մեծ կոռուպցիայի դեպք», - ասաց նա:



Հոկտանյանի տպավորությամբ՝ Փաշինյանի օրոք էլ քրեական գործերի ընթացքը քաղաքական նպատակահարմարությամբ է որոշվում: Նախընտրական փուլերում վարչապետի օրակարգում նախկինների կոռուպցիան է, իսկ յուրայինների գործերը հրատապ ընթացք են ստանում, երբ պետք է, հավելեց Վարուժան Հոկտանյանն ու հիշեցրեց պատգամավոր Հովիկ Աղազարյանի օրինակը:



Վարչապետի հետ փակ հանդիպմանը մասնակցած իրավապաշտպան Սաքունցը այս քրեական գործի ընթացքից եզրահանգում է՝ այստեղ քաղաքական ազդեցություն կա:



Վստահության անթույլատրելի չարաշահում, խայտառակություն. սա էլ վարչապետ Փաշինյանի քաղաքական գնահատականն է ԱՆԻՖ-ի պատմությանը, որ հիմնադրեցին մեծ խանդավառությամբ:

 

Հնչեղ կոռուպցիոն գործ առանց մեղադրյալների. ԱՆԻՖ-ի պատմությունը երկու տարի քննվում է

Դիտումներ՝ 15

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????