Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ, ձերբակալվել է ժամկետային զինծառայող

January 10, 2024

Լրատվամիջոցները մեր մասին | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն

Տարվա առաջին տասնօրյակը դեռ չլրացած բանակում զինծառայող է մահացել: Կարեն Կարապետյանի դին այսօր վաղ առավոտյան հայտնաբերվել է զորամասի մարտական դիրքում՝ հրազենային վնասվածքով: 24-ամյա զիծառայողը վեց ամիս առաջ էր Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքել և անցել ծառայության զինված ուժերում:

 

Նախնական տվյալներով` ինքնաձիգից կրակահերթն արձակել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը:

 

Սպանվածը Արագածոտնի մարզի Ոսեկվազ համայնքից էր, ապրում էր ծնողների ու փոքր եղբոր հետ: Վարչական ղեկավար Երվանդ Համբարձումյանի փոխանցմամբ՝ երեկ էլ ծնողների հետ վերջին զրույցի ընթացքում Կարենը ծառայությունից որևէ դժգոհություն չի հայտնել:

 

«Տեղյակ են, ես նոր իրանց տնից դուրս եկա: Ամեն ինչ լավ էր, ինքը բողոք չուներ, միշտ գոհ է եղել», - ասաց Ոսկեվազ համայնքի վարչական ղեկավար Երվանդ Համբարձումյանը:

 

Ռազմական գերատեսչությունը հավաստիացնում է՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Զինվորական քննչական վարչությունում արդեն հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով: Կասկածյալը՝ նույն զորամասի ժամկետային զինծառայողը, ձերբակալված է:

 

Իրավապահ կառույցը միջադեպից այլ մանրամասներ չի հայտնում: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ սպան և ժամկետային զինծառայողը վերջին շրջանում լարված հարաբերություններ, վեճեր են ունեցել: Այսպիսի իրավիճակներում ողբերգական ելքերը հնարավոր է կանխել միայն կարգուկանոնի խիստ պահպանմամբ և նման դեպքերի պատշաճ քննությամբ, կարծում է իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։

 

Զինված ուժերում, ըստ իրավապաշտպանի, խորքային բարեփոխումներ այդպես էլ տեղի չեն ունենում

 

«Տարիներ շարունակ մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում քրեական գործերը հարուցելուց հետո մեղավորների թիվը կամ պատասխանատվություն կրածների թիվն այդքան էլ մեծ չի, համենայնդեպս հասանելի տվյալներով: Ինչը նշանակում է, որ դեպքը տեղի ունենալուց հետո պատշաճ քննություն չի իրականացվում, մեղավորները չեն պատժվում, հետևաբար, դա առաջացնում է հետագայում նմանատիպ դեպքերի կրկնվելու վտանգ», - նշեց իրավապաշտպանը:

 

Զինված ուժերում ոչ հակառակորդի կրակոցից մահվան դեպքերի նվազման միտում 2023 թվականին էլ չարձանագրվեց, ավելին՝ դեպքերը, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի, հինգով ավելացել են: Անցած տարի զոհված 75 զինծառայողից միայն 20-ի դեպքում է մահացու կրակոցը հրադադարի խախտման հետևանք, մնացածի պատճառները տարբեր են, խնդիրը նույնը՝ զինված ուժերում, իրավապաշտպանի գնահատմամբ, խորքային բարեփոխումներ այդպես էլ տեղի չեն ունենում:

 

«Եթե հաշվի առնենք, օրինակ, ինքնասպանության ու սպանության դեպքերը, որոնք հիմնականում խոսում են ոչ կանոնադրային հարաբերությունների առկայության մասին, մեծ ցուցանիշ է կազմում ինքնասպանության թիվը՝ 9 դեպք, որից միայն 4-ը օգոստոս ամսվա ընթացքում է արձանագրվել: Սպանության դեպքերը 3-ն են 23 թվականին», - ներկայացրեց Մովսեսյանը:

 

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո իշխանությունը խոսում է զինված ուժերում կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ իրականացնելու մասին: Դրա շրջանակում է նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ տալիս զորքերից արմատախիլ անել արատավոր բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները, սակայն գործնականում, իրավապաշտպանի եզրահանգմամբ, որևէ տեսանելի արդյունք չկա:

 

Նյութի հրապարակումից հետո Պաշտպանության նախարարությունը հաղորդեց Զինված ուժերում մահվան ևս մեկ դեպքի մասին. այսօր ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

 

Մահացու հրազենային վիրավորումով զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ, հաղորդում է օմբուդսմենի աշխատակազմը:

 

Արդեն իսկ միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն: Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, նշված է հաղորդագրությունում:

 

Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ:

Դիտումներ՝ 183

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????