Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պապիկյանի դեպքը ցույց տվեց, որ ԱԱԾ-ն պետք է ենթարկվի լյուստրացիայի. իրավապաշտպան

March 11, 2020

Տեսադարան

Նախարար Սուրեն Պապիկյանի հետ կապված դեպքը ցույց տվեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) շարունակում է ունենալ КГБ-ական գործելակերպ, պարզ չէ՝ ում շահերն են սպասարկում այնտեղ, և այն պետք է ենթարկվի լյուստրացիայի, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

«Ըստ էության, բացահայտվում է դրանց գործելակերպի ձեռագիրը՝ տվյալներ հավաքագրել քաղաքական անձանց վերաբերյալ, բոլորի վերաբերյալ, ի դեպ, դիմադիր, թե ընդդիմադիր, և օգտագործել դա պախարակելու կամ թիրախավորելու համար: Սա տիպիկ КГБ-ական գործելակերպ է», - ասաց նա:

 

«Եվ սա վկայում է այն մասին, որ ԱԱԾ-ն պետք է ազատել КГБ-ից: Լյուստրացիան անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն Ազգային անվտանգություն ծառայությունում, ոստիկանությունում, իրավապահ այլ մարմիններում, դատախազությունում, դատարաններում, պետական մարմիններում, այլ նաև անհրաժեշտ է լյուստրացիան իրականացնել քաղաքական համակարգում, քաղաքական, այպես կոչված, գործիչների շրջանակում, որը ժամանակին արել են Խորհրդային Միության կործանումից հետո, փլուզումից հետո նախկին սոցիալիստական շատ երկրներ»,- շարունակեց Սաքունցը։

 

«Ազատությունն» այսօր հարցում ուղարկեց ԱԱԾ՝ տնօրենի պաշտոնակատարին խնդրելով արձագանքել կառույցի հասցեին հնչող քննադատությանը և մեկնաբանել, թե ինչպե՞ս է ստացվել, որ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան, ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ), ապօրինի կերպով զբաղվել է նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկության հավաքմամբ: Պատասխան դեռ չկա:

 

Փոխարենն այսօր Ազգային ժողովում ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին, ով հիշեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս արված հայտարարությունը, թե նախկինում իրավապահ համակարգում եղել են դավաճաններ, և հարցրել՝ կա՞ն արդեն բացահայտված դավաճաններ։

 

«Ընթացիկ գործընթաց է, ու պարբերաբար ԱԱԾ-ում մենք կմաքրվենք այն անձանցից, որոնք մաքրելու ենք, ինքնամաքրման գործընթացով ենք զբաղվելու, ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը», - հայտարարեց Մարտիրոսյանը:

 

ՀՔԾ-ի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ ստորաբաժանման պետին, քանի որ նա այս տարվա հունվարի 9-ին ԱԱԾ աշխատակցից առանց իրավաչափ հիմքերի պահանջել է Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստանալ ու իրեն փոխանցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկություններ:

 

«Հայկական ժամանակ» պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, երեկ գրեց, թե խոսքը ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանի մասին է:

 

ՀՔԾ լրատվական ծառայությունից այսօր չցանկացան մեկնաբանել այս տեղեկությունը։ Մոտ մեկ տարի առաջ «Հրապարակ» թերթը գրեց ԱԱԾ-ում Սերոբ Հարությունյանի նշանակման մասին, որը եղել է Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետ, այնուհետև՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ և, ըստ պարբերականի, կապեր է ունեցել հանցագործ աշխարհի հետ:

 

Պապիկյանի շուրջ աղմկահարուց պատմությունը նույնպես ծագեց «Հրապարակից». անցած ամիս թերթը գրեց՝ «Այո»-ի շտաբի ղեկավարը թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն՝ հրամանատարին դանակահարելու համար, Սուրեն Պապիկյանը դատապարտվել է ու նստել։

 

Հաջորդ օրը Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հաստատեց դատապարտված լինելու հանգամանքը, նշեց՝ իրեն սևացնելու արշավ է սկսվել, և խնդրեց ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը պարզել, թե իր անձնական կյանքի գաղտնի տեղեկատվությունն ինչպես է դարձել հանրության սեփականությունը: Հարուցվեց քրեական գործ։ ՀՔԾ երեկվա հրապարակումից հետո «Հրապարակը» գրեց, որ Սերոբ Հարությունյանը կապ չունի իրենց հրապարակման հետ։

 

Նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի հետ այսօր գտնվում է Թբիլիսիում, օրվա ընթացքում չհաջողվեց իրենից արձագանք ստանալ ՀՔԾ հաղորդագրության վերաբերյալ։

 

 

azatutyun.am

Դիտումներ՝ 285

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????