Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Հեղափոխության պահապաններ» խմբի հայտնի տեսանյութի գործողություններն «անթույլատրելի են ու դատապարտելի»

March 13, 2020

Տեսադարան

Երեկվանից համացանցում տարածվող տեսանյութը, որտեղ իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող մի խումբ տղամարդիկ մեկ այլ տղամարդու ստիպում են ներողություն խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, իրավապահների ուշադրության կենտրոնում է, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

 

Ըստ այս խմբի անդամների՝ տղամարդն այն անձն է, որը օրեր առաջ ձայնագրել էր մետրոյում վարչապետի վրա «Այո»-ի քարոզչական բուկլետը նետած աղջկան, զրույցի ընթացքում նա Փաշինյանի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել։ Այդ ձայնագրությունը ևս համացանցում էր հայտնվել։

 

«Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբի հիմնադիրներն են Հայկ Ստեփանյանը և Վահե Խանդիլյանը: Ինչպես գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, «նախաձեռնությունը նպատակ ունի պաշտպանել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և դրա արժեքները»: Տեսանյութի տարածումից հետո Հայկ Ստեփանյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է, այս երկրի դեմքը», և որ նրան հայհոյելը հավասար է իրեն ընտրած ժողովրդին հայհոյելուն։

 

Վարչապետ Փաշինյանը, որ քարոզարշավ է անում մարզերում, այսօր Վայքում անդրադարձել է այս խմբի գործունեությանը՝ անընդունելի համարելով նրանց արարքը և դատապարտելով այն. - «Երկու օր է՝ ես անընդհատ խոսում եմ, որ մենք հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանենք, վիրավորանքին վիրավորանքով չպետք է պատասխանենք, բայց մարդիկ մեր անունից գնում են և այդպիսի գործողություններ են անում, այսինքն՝ մեր անունից չեն անում, իրենց անունից են անում, բայց ի պաշտպանության մեզ, ի պաշտպանություն ինձ»:

 

Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել սադրանքներին չտրվել. - «Հայհոյում են, ջհանդամ թե չհայհոյեն, իրենց գլխին կպնի իրենց հայհոյանքը»:

 

Արժանապատվությունը նվաստացնող ցանկացած այսպիսի գործողությունը, որի նպատակը մարդու կարծիքը փոխելն է, անթույլատրելի է և դատապարտելի անկախ նրանից՝ խմբավորման անունը «Հեղափոխության պահապաններ» է, թե հակահեղափոխության, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

«Նման տիպի գործողությունները կանխելու, նման գործողությունը կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու պատասխանատվությունն անմիջական կրում է իշխանությունը», - նկատեց նա:

 

Սաքունցն ավտորիտար պետություններն է հիշում. - «Սա շատ նման է ավտորիտար պետություններին, մասնավորապես մեր հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում «Իսլամական հեղափոխության պահապաններին», որոնք պաշտոնական գրանցված են, կամ Ռուսաստանում հանձինս այդ Չեչնիայում կադիրովականներին, որոնք հրապարակավ պահանջում էին մարդկանցից ներողություն խնդրել իրենց քննադատության համար ուղղված Ռամզան Կադիրովին»:

 

Իրավապաշտպանը «Հեղափոխության պահապանների» գործողություններում նաև սադրանք է տեսնում. - «Հեղափոխության պահապանները» չեն կարող նման գործողություն կատարել այնպիսի հեղափոխության, որը հիմնված է ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ոչ բռնի, ամբողջ այդ փիլիսոփայությունն ամբողջովին հակասության մեջ է գտնվում ասպես կոչված՝ «Հեղափոխության պահապաններ» ինքնակոչ խմբի գործողության հետ, որը ամբողջությամբ բռնություն է»:

 

Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը») Ալեն Սիմոնյանը նույնպես անընդունելի է համարում այս խմբավորման այսպիսի գործունեությունը. - «Պետք է ասեմ, որ նման իրավիճակները ոչ մի օգուտ չեն տալիս և հակառակ ազդեցությունն են ունենում, և նման բաներ անելը ընդհանուր առմամբ անընդունելի է»:

 

 

Դիտումներ՝ 360

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????