Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանությունը Իջևանում «նկատելի զուսպ է գտնվել քաղաքացիների հանդեպ»․ իրավապաշտպան

July 19, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իջևանում տեղի ունեցած բախման ընթացքում ոստիկանության պահվածքը ոչ թե թուլության նշան էր, այլ խոսում է այն մասին, որ ոստիկանությունը ավելի հանդուրժող է դարձել, կարծում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

 

«Ավելի հանդուրժող է գտնվել և ուղղակի չի գրոհել քաղաքացիների նկատմամբ, ինչպես մենք նախկինում տեսնում էինք, որ ոստիկանները ինչպես էին գրոհում, բռնության ենթարկում: Փաստորեն, ոստիկանությունը նկատելի զուսպ է գտնվել քաղաքացիների հանդեպ, քանի որ այդքան ոստիկան է տուժել», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:

 

Իջևանում տեղի ունեցած բախման հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակից ավելի ոստիկաններ դիմել էին հիվանդանոց՝ բուժօգնության․ վնասվածքները հասցվել են հիմնականում նետված քարերով և փայտե ձողերով: Հիվանդանոց էր դիմել նաև երկու քաղաքացիական անձ: Եղան տասնյակ բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։

 

Ժաննա Ալեքսանյանը միևնույն ժամանակ նկատում է՝ ահազանգեր կան, որ եղել են անհիմն բերման ենթարկվածներ, և ոստիկանությունը այս պարագայում ևս պետք է համաչափ մոտեցում ցույց տար: «Բերման ենթարկված քաղաքացիները ևս պետք է լինեն օբյեկտիվ քննության, ապացույցների և փաստերի հիման վրա պետք է կատարվեն, և մենք հիմա տեսնում ենք, այսինքն՝ ահազանգեր, և դրա համար ես սա շատ կարևորում եմ՝ պետք է ոստիկանությունը գտնվի իր բարձրության վրա և նաև այդ պատասխանատվության ենթարկվող անձանց ևս, քանի որ նույն ոստիկանությունն է հիմի կատարում էդ գործողությունները, գործի իրավաչափ և համաչափ», - ընդգծեց Ալեքսանյանը:

 

Երեկ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը հայտարարել էր․ - «Ոստիկանությունը շատ վճռական է և անհրաժեշտության դեպքում պատրաստ է օրենքով սահմանված ուժ կիրառել»։

 

Փոխոստիկանապետը համաձայն չէ, որ ոստիկանության թուլության նշան էր Իջևանում տեղի ունեցածը: «Ոստիկանությունը, իհարկե, աշխատում է ազգաբնակչության հետ լինել լոյալ և ուժը կիրառել միայն օրենքի սահմանված կարգով: Ոստիկանությունը ուժ կիրառելու իրավունք ունի՝ դա ամրագրված է, ամրագրված է օրենքով, ոստիկանությունը կարող է ուժ կիրառել: Եվ, բնականաբար, կարող է տպավորություն ստեղծվել, որ դա ոստիկանության թուլությունն է, որի հետ ես ընդհանրապես համաձայն չեմ», - նշել էր Մովսիսյանը:

 

Երեկ Իջևանում էր նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է՝ ոստիկանության հետ կապված վստահության խնդի՞ր կա, որ այս գործով նաև ԱԱԾ-ն է զբաղվում։

 

«Ինչո՞վ է պայմանավորված Ազգային անվտանգության ծառայության պետի այցելությունը։ Դա ոստիկանության հետ կապված վստահության խնդիրնե՞ր կան, թե՞ իրապես շատ ավելի լուրջ պատճառներ կան այդ բողոքի ցույցի հետ կապված, որը ինձ համար տարօրինակ է, որոնք կարող են ունենալ ազգային անվտանգության սպառնալիքներ: Հակառակ պարագայում էնպիսի տպավորություն է, որ ամեն ինչով արդեն Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի․ միանգամից Ոստիկանությունը միացրեք Ազգային անվտանգության ծառայությանը՝ մի հատ իրավապահ մարմին ունենանք, էլի», - շեշտեց Սաքունցը:

 

azatutyun.am

Դիտումներ՝ 908

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????