Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Սա խոսում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների և դրանցով երաշխավորված իրավունքների ապահովման պարտականության վրա թքած ունենալու մասին»․ ՀՔԱՎ փաստաբան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով ապահովել գերեվարված 40-ամյա կապիտանի առողջության և կյանքի իրավունքը։

 

«Նույնականացումը տեղի է ունենում ընտանիքի անդամների, հարազատների միջոցով։ Իրենք ադրբեջանական տարբեր կայքերում հրապարակված նյութերը դիտելով, նմանեցնում են իրենց զինծառայողին, զինվորին, և այս հիմքով փորձում ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հրատապ միջոցներ կիրառելու մասին գանգատ ենք ներկայացնում», – ասում է փաստաբան Անի Չատինյանը։

 

Նա արդեն երրորդ ռազմագերու մասին դիմումն է ուղարկում Ստրասբուրգ, պնդում է, որ Բաքուն խախտում է նրանց իրավունքները՝ ստորացնելով, ծեծի ենթարկելով ու այդ տեսանյութերը տարածելով համացանցում. – «Դե իհարկե սա խոսում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների, որոնց միացել է, կոպիտ ասած՝ էս կոնվենցիաների և դրանցով երաշխավորված իրավունքների ապահովման պարտականության վրա թքած ունենալու մասին»։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր