Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ըստ իրավապաշտպանի՝ եթե վարչապետը չհեռացնի ոստիկանապետին, ապա երեկվա համար պատասխանատվություն է կրում նաև ինքը

September 22, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, ոստիկանապետ Վահե Ղազարյանը պետք է հրաժարական տա, այլապես երեկ «Եռաբլուրում» տեղի ունեցած ոստիկանական բիրտ գործողությունների պատասխանատվությունը կրում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Երեկ վաղ առավոտյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին, երբ վերջիններս որոշել էին թույլ չտալ վարչապետի ու իշխանության մյուս ներայացուցիչների մուտքը «Եռաբլուր»։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Եռաբլուրում»,21 -ը սեպտեմբերի, 2022թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Եռաբլուրում»,21 -ը սեպտեմբերի, 2022թ․

 

Ոստիկանները ծնողների թևերը ոլորելով, ձեռքերից ու ոտքերից քաշքշելով՝ խցկում էին ոստիկանական մեքենաներ՝ այդ կերպ ճանապարհ բացելով «Եռաբլուր» ժամանող վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների համար։

 

Ոստիկանները «Եռաբլուրից» բերման են ենթարկում 44-օրյա պատերազմում զոհված զինվորի ծնողին, 21-ը սեպտեմբերի, 2022թ․
Ոստիկանները «Եռաբլուրից» բերման են ենթարկում 44-օրյա պատերազմում զոհված զինվորի ծնողին, 21-ը սեպտեմբերի, 2022թ․

 

«Եվ եթե այդ հրաժարականը չի լինում, կամ վարչապետը չի հեռացնում ոստիկանապետին, ապա անմիջական պատասխանատվությունը կրում է նաև ինքը», - ասաց Սաքունցը։

 

Իրավապաշտպանը դատապարտում է զոհված զինածառայողների ծնողներին բերման ենթարկելու իրավապահ մարմինների գործողությունները՝ դրանք որակելով անթույլատրելի և անհամարժեք։

 

Ըստ Սաքունցի՝ իշխանությունը մարդկանց հետ պետք է հաղորդակցվի և ոչ թե նրանցից ոստիկանական պատնեշով բաժանվի։

 

Տասնյակ տարիներ բանակի խնդիրներով զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարն ասում է, որ Փաշինյանը պետք է կամք դրսևորի, լսի զոհվածների հարազատներին և մարդկանց հարցերին պատասխանի, որքան էլ որ այդ հարցերը տհաճ լինեն։

 

«Իշխանությունն ասելիք չունի այդ մարկանց, իսկ այդ մարդկանց ասելիք պետք է ունենա։ Ինքը պետք է քաջություն ունենա՝ լսելու նաև նրանց հայհոյանքները, և մարդիկ, նորից եմ կրկնում, չպետք է մնան միայնակ՝ իրենց կորստի, վշտի, ցավի հետ։ Նրանց հետ պետք է ոչ թե ցավակցելու, այլ ապրումակցելու այդ վարքագիծը վերաբերմունքն ունենաս, որ մարդիկ վստահություն ունենան, որ իշխանության կողմից ամեն ինչ արվում է՝ պատասխաններ տալու, պատասխանատվություն կրելու համար», - ասաց Սաքունցը։

 

azatutyun.am

Դիտումներ՝ 69

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????