Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բելառուս ընդդիմադիր լրագրողի այդօրինակ ձերբակալությունը «պետության մակարդակով միջազգային ահաբեկչություն է»․ իրավապաշտպան

May 25, 2021

Տեսադարան

Հայաստանյան 10 լրագրողական կազմակերպություններ արձագանքելով Nexta Տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչի ձերբակալությանը, կոչ են արել աշխարհի առաջնորդներին՝ «վճռական և կոշտ միջոցներ ձեռնարկել խոսքի ազատության սկզբունքները ոտնահարող ռեժիմների դեմ, որոնք է՛լ ավելի են ահագնացնում ճնշումները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ»:



«Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար երկրի ղեկավարությունը կիրառեց աննախադեպ միջոց՝ Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ընկերության օդանավին ստիպելով վայրէջք կատարել Մինսկում։ Սա Բելառուսում լրագրողների հանդեպ անօրինական գործողությունների առաջին դեպքը չէ։ Այդ երկրում մեր շատ գործընկերներ տարիներ շարունակ, հատկապես 2020թ․ նախագահական խնդրահարույց ընտրություններից հետո, ենթարկվում են անթույլատրելի հետապնդումների», - ասված է նրանց տարածած հայտարարության մեջ։



Բելառուսական իշխանությունների կողմից ծայրահեղական կազմակերպություն ճանաչված լրատվամիջոցի նախկին ղեկավարը երեկ բերման է ենթարկվել օդանավից, որը Մինսկում արտակարգ վայրէջք է կատարել՝ «ականապատման» ահազանգից հետո։ Բելառուսի և Լիտվայի սահմանը հատելուց րոպեներ առաջ Աթենքից Վիլնյուս մեկնող օդանավը կտրուկ շրջադարձ է կատարել և բելառուսական կործանիչների ուղեկցությամբ վայրէջք կատարել Մինսկի օդանավակայանում:



Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է․ - «Այն ավտորիտար ռեժիմները, որտեղ որ լրատվամիջոցները իրենց հաճո չեն գործում, իրենք անպայման ինր-որ պատժամիջոցներ են մտածում ու իրականացնում և՛ առանձին լրագրողների նկատմամբ, և՛ լրատվամիջոցների։ Սա չի կարող աննկատ մնալ։ Մենք կարծում ենք, որ այդ ավտորիտար ռեժիմների ղեկավարները, որոնց անմիջական որոշմամբ է այդ հետապնդումները իրականացվում, նրանք պետք է քաղաքակիրթ միջազգային աշխարհի կողմից դատապարտվեն»։



Անցած տարի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով ցույցերն ակտիվ լուսաբանած ընդդիմադիր լրագրողի նկատմամբ Բելառուսի իշխանությունների կողմից իրականացված գործողությունները ապօրինի են և դատապարտելի, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը․ - «Սա պետության մակարդակով միջազգային ահաբեկչություն է քաղաքացիական օդանավի նկատմամբ և քաղաքացիների նկատմամբ։ Երկրորդ, դա արդեն քաղաքական հետապնդում է ընդդիմադիր գործչի նկատմամբ, այն էլ այն պարագայում, երբ այդ անձը ըստ էության չի գտնվել Բելառուսի տարածքում, ավելին՝ նա գտնվել է օդանավում, որը Բելառուսի իշխանության տնօրինման կամ հսկողության տարածք չի հանդիսացել։ Ես կարծում եմ, որ Բելառուսի իշխանությունները դիտարկվեն որպես միջազգային ահաբեկչություն իրականացրած ինստիտուտ և նրանց նկատմամբ պետք է լուրջ խիստ միջոցներ կիրառել և, իհարկե, նաև քաղաքական հետապնդման այդ գործողությունը փաստորեն որևէ սահմաններ չի ճանաչում։ Պետք է ելնենք այն կանխավարկածից, որ Բելառուսի իշխանությունները պատրաստ են իրենց հետապնդումները ներկայացնեն ընդդիմադիրների և այլախոհների նկատմամբ նաև այլ պետությունների տարածքներում։ Սա նաև միջազգային նորմերի շատ կոպիտ խախտում է, և սրանց պետք է տրվի իրավական գնահատական։ Ընդհուպ մինչև արդեն պետք է մտածել՝ արդյո՞ք որևէ օդային թռիչք Բելառուսի օդային տարածքով պետք է իրականացվի, թե ոչ»։

 

azatutyun.am

Դիտումներ՝ 39

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????