Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Մեկ ամսից ավելի է՝ ԶՈւ Գլխավոր շտաբը ղեկավար չունի

Զինված ուժերի Գլխավոր շտաբը մեկ ամսից ավելի է` ղեկավար չունի։ Պատերազմական վիճակում գտնվող պետության համար սա լուրջ խնդիր է, պնդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը զբաղվում է բանակի խնդիրներով։ Նրա կարծիքով` նշանակումն ուշանում է կադրերի պակասի պատճառով։

«Գլխավոր շտաբը պետք է ունենա ոչ թե ժամանակավոր պաշտոնակատար, պետք է ունենա շտաբի պետ, որ պատասխանատվությունն ամբողջական լինի, հստակ ու իրական լինի», – «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվեց փետրվարի 24-ին։ Նա անցնում է բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու քրեական գործով։ Մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին տեղակալ Կամո Քոչունցը։

 

ՊՆ-ն լռություն է պահպանում ԶՈւ Գլխավոր շտաբի պետի ու մյուս բարձաստիճան զինվորականների պաշտոնանկության շուրջ

 

«Միակ պատճառ կարող է լինել համապատասխան կադր չունենալու կամ չկարողանալու ընտրել», – նկատեց Սաքունցը:

 

Ավելին՝ azatutyun.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր