Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՔԿՀ-ներում ձեռնարկված միջոցառումները բավարար չեն, ասում է Արթուր Սաքունցը

April 4, 2020

Տեսադարան

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել, «Ազատությանը» փոխանցեցին Արդարադատության նախարարությունից:

 

Երեկ հայտնի էր դարձել պահակակետում աշխատող 5 վարակակիրների մասին, որոնք արդեն մեկուսացված են բուժհաստատություններում: Վարակակիրները դատապարտյալների հետ որևէ որևէ շփում չեն ունեցել, իսկ նրանց հետ շփված 28 անձինք ևս մեկուսացված են:

 

Նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն «Ազատությանը» փոխանցեց` կանխարգելիչ միջոցառումների մասին նախարարությունը տեղեկացրել էր դեռ մարտի 13-ին:

 

Ըստ այդ հաղորդագրության` ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում է անհրաժեշտ բուժզննում, պարբերական բնույթ են կրում նաև իրազեկման աշխատանքները: Խիստ հսկողություն է սահմանվել հարազատների այցելությունների նկատմամբ:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, կարծում է, որ ձեռնարկված միջոցառումները բավարար չեն.- «Անձնակազմը պետք է անխտիր ապահովված լինի բժշկական պաշտպանության և անհատական պաշտպանության միջոցներով, և դրա մասին ուղղակի մենք տվյալներ, ցավոք, սրտի, ամբողջական չունենք, չնայած գիտենք, որ պատշաճ չէ: Սա մյուս խնդիրն է, և իհարկե պարբերական ախտահանումը, նկատի ունեմ ախտահանող միջոցները, որոնք, իհարկե, մշտապես տրամադրվել են` քլոր կամ մյուս ախտահանող նյութերը, բայց պետք է այստեղ լրացուցիչ ջանքեր գործադրել և միջոցներ հատկացնել»:

 

Իրավապաշտպանը նկատում է` ռեժիմային հիմնարկներում ավելի խիստ միջոցառումներ պետք է իրականացնել, քանի որ փակ հաստատություններ վիրուսի ներթափանցումից հետո դրա դեմ պայքարը շատ ավելի դժվար կլինի` հաշվի առնելով նաև քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը: Սաքունցը կարծում է, որ պետք է դիտարկվի նաև ոչ ծանր հանցագործությամբ դատապարտվածների վաղաժամկետ ազատ արձակման հարցը:

 

«Խցերում են գտնվում և շատ մեծ խտությամբ, էլ չեմ խոսում` եթե գերբեռնված խցեր են, ապա վիրուսը պարզապես շատ հեշտությամբ կարող է տարածվել, և համավարակը կդառնա ուղղակի արդեն բավական ողբալի»,- նշեց նա:

 

Ժամեր անց հայտարարություն տարածեցին Գլխավոր դատախազությունից: Դատարանի վարույթում գտնվող ռիսկային խմբի անձանց գործերով դատախազները միջնորդություն կներկայացնեն կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու հարցը քննարկելու համար: Նախնական քննարկումներով որոշումը կտարածվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող և բուժօգնություն ստացող 11 անձանց, ինչպես նաև ՔԿՀ-ներում պահվող թվով 9 անձանց վրա: Նրանցից երկուսը կալանքից արդեն ազատ են արձակվել:

 

«Առաձնահատուկ նշանակություն է տրվելու այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքում ազատության մեջ հայտնվելու դեպքում այդ անձանց հետագա վարքագծի դրսևորման, նրանց ազատության մեջ գտնվելու պայմանների չխախտման նկատմամբ հսկողության իրացմանը»,- շեշտեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

 

Նկատենք, մինչ այդ կային նախադեպեր, երբ դատարանը խափանման միջոց կալանքը փոփոխել էր` հիմք ընդունելով պանդեմիայի փաստը: Դատավոր Արման Հովհաննիսյանը, օրինակ, 2 նախաքննության, մեկ դատաքննության փուլում գտնվող գործերով ազատ արձակելու որոշում էր կայացրել և ի թիվս այլ հանգամանքների հղում էր կատարել եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցին, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։

 

Ինչ վերաբերում է Իրանի և Իտալիայի օրինակով համաներում իրականացնելուն, օրեր առաջ արդարադատության նախարարը հայտարարեց, որ Հայաստանում վիճակագրությունն այլ է.- «120-150, որոշ երկրներում` 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44-ի շրջակայքում է, այսինքն` մենք չունենք այնպիսի իրավիճակ, որ կրիտիկական վիճակ է, և դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների»:

 

Հարևան Վրաստանում կալանավայրերում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով երկրի Արդարադատության նախարարությունը դիմել է աննախադեպ մի քայլի` իր աշխատակիցների մի մասին դատապարտյալների հետ միասին փակել է քրեակատարողական հիմնարկների տարածքում:

Դիտումներ՝ 338

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????