Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Լյուստրացիա է հարկավոր, որ այնպես չլինի, որ ԱԱԾ-ի աշխատակիցները ուղղակի տեղափոխվեն նոր համակարգ․ Ա․ Սաքունց

ԱԱԾ-ի ենթակայությունից դուրս Արտաքին հետախուզական կառույցի ստեղծմանը կողմ է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նա կողմնակից է, որ լյուստրացիա լինի և այնպես չլինի, որ ԱԱԾ-ի աշխատակիցները ուղղակի տեղափոխվեն նոր համակարգ։

 

«Քանի որ մենք ունենք հիմնավոր կասկածներ և պատշաճ հիմնավորումներ, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնի ՖՍԲ-ի տեղական գրասենյակն է համարվում, այդպիսի համարում ունի, ես դրա համար պատշաճ հիմնավորումներ կարող եմ ներկայացնել, առնվազն, որ մինչև հիմա ՖՍԲ-ի որևէ ագենտ Հայաստանում չի հայտնաբերվել: Այդ խնդիրը լուծելու համար լյուստրացիան է կարևոր», – ասաց նա:

 

Ըստ Սաքունցի, ծառայության ղեկավարն էլ պետք է ընտրվի Ազգային ժողովի քվեարկությամբ, որ ընդդիմությունն էլ մասնակից լինի ու իշխող ուժի համար քաղաքական գործիք չդառնա ստեղծվելիք կառույցը։

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ