Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրազեկ քաղաքացիների միավորումը պահանջում է քրեական գործ հարուցել տրանսգենդերի հասցեին սպառնալիք հնչեցրած անձի նկատմամբ

April 10, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Դանիել Իոաննիսյանի ղեկավարած Իրազեկ քաղաքացիների միավորումը դիմել է Քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի դեմ բողոքի ցույցի դուրս եկած մասնակիցներից մեկի հայտարարության հիման վրա:

 

«Ազատության» հետ զրույցում Իոաննիսյանը ասաց, թե ակցիայի մասնակիցներից մեկը սպանության սպառնալիքի մասին հայտարարություն է արել, տեսախցիկների առջև ցույց տալով դանակը: Իոաննիսյանը նաև նշեց, որ քրեական գործ հարուցելու հիմքերը կան՝ ապօրինի զենք կրելու և սպանության սպառնալիքի հոդվածներով․ - «Ակնհայտ է, որ այդ անձը սպառնում է սպանություն գործել, նաև դանակն է հանում՝ ցույց տալու համար, որ սպառնալիքը իրական է: Ակնկալում ենք, որ երկու հոդվածներով էլ քրեական գործ կհարուցվի և այդ անձը պատասխանատվության կկանչվի»:



Խորհրդարանի ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին հետևեցին Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի աղմկահարույց արձագանքը, այնուհետև Եվրամիության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դատապարտող հայտարարությունները:

 

Հայաստանի արտգործնախարարությունն ի պատասխան հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։

 

«Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ», - ասված է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հայտարարությունում:

 

Արթուր Սաքունց

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե, ցավոք, անգամ նոր կառավարության օրոք հերթական անգամ առնչվում ենք մի իրավիճակի հետ, երբ Ազգային անվտանգության ծառայությունն արագ հայտնաբերում է կեղծ օգտատիրոջը, որովհետև կար վարչապետի հրահանը, բայց աչքաթող անում նրանց, ովքեր տեսախցիկների առաջ բացահայտ սպանության սպառնալիք են հնչեցնում․ - «Պետք էր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները անհապաղ տարածված այդ ատելության, կյանքին սպառնացող, վտանգավոր հայտարարությունների, մտադրությունների նաև հիման վրա քրեական գործ հարուցեին: Բառացիորեն մի քանի օր առաջ Ազգային անվտանգության ծառայության պետը հայտարարեց, որ կեղծ օգտատիրոջը ձերբակալել են, հայտնաբերել են, որը հենց նույն ատելության, սպառնալիքի, թշնամանքի կոչեր էր տարածել, և հենց այդ հիմքով էր քրեական գործ հարուցվել: Եվ այստեղ շատ տարօրինակ է ընտրողական մոտեցումը, որ մի դեպքում, երբ որ ֆեյք օգտատիրոջը հայտնաբերում են, իսկ մյուս դեպքում ոչ թե ֆեյք օգտատեր են, այլ հրապարակավ հանդես եկող մարդիկ, որոնք թույլ են տալիս իրենց անպատիժ նման հայտարարություններ կատարել, ընդհուպ մինչև խաղաղ հավաքի ժամանակ ունենալ ձեռքին սառը զենք, որը կարող է օգտագործվել որպես հանցագործության գործիք»:

 

azatutyun.am

Դիտումներ՝ 793

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????