Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի հղման հարց չի քննարկվել, այլ՝ մոդելի. խորհրդի ներկայացուցիչներ

July 18, 2024

Լրատվականները մեր մասին

Նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարց չի քննարկվել, ծանրացել են մոդելի վրա՝ նոր Սահմանադրության նախագիծը ավելի մանրակրկիտ կարգավորումներ պարունակի՞, թե՞ միայն սկզբունքներ սահմանի ու գործողից ավելի սեղմ լինի, այսօրվա փակ նիստից հետո պնդեցին Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քաղհասարակության ներկայացուցիչները։

 

Իշխանականները ձեռնպահ մնացին հարցազրույցից։

 

«Հիմնականում խորհուրդը հանգեց նրան, որ Սահմանադրությունը պիտի լինի հիմնական պրինցիպները ամրագրող և երաշխավորող և ոչ թե ինչ-որ միկրոմենեջմենթի մեջ մտնող Սահմանադրություն», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

 

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջի ֆոնին՝ վարչապետ Փաշինյանը մինչ այդ մայր օրենքի բարեփոխումների հայեցակարգի վրա աշխատած խորհրդին մայիսին հանձնարարեց նոր Սահմանադրության նախագիծ մշակել։

 

Քանի որ հարցը Իլհամ Ալիևն է բարձրացնում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կտրականապես դեմ է Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու հարցը անգամ քննարկելուն։

 

«Ինքը պատրվակներ է միշտ գտնելու իր կամքը թելադրելու համար, որպեսզի խաղաղության պայմանագիր ասածը կամ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման, կամ ուժի կիրառումից հրաժարվելու այդ պահանջներից զերծ մնալ, որովետև ինքն այն ռեժիմն է, որը բացի այդ գործիքներից, այլ գործիքակազմ չունի։ Չպետք է տուրք տալ նման ճնշումներին և ցույց տալ, որ դուք գործ ունեք սուբյեկտի հետ, ոչ թե օբյեկտի հետ, որի հետ ոնց ուզենաք, այնպես էլ կարող եք վարվել», - նշեց Սաքունցը։

 

Մանրամասները՝ azatutyun.am

 

Դիտումներ՝ 25

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????