Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Իշխանափոխությունից հետո էլ նման մրցույթներում հաղթում են իշխանություն ունեցող անձանց մտերիմները, հարազատները. իրավապաշտպան

Ակհայտ է, որ այստեղ կա առնվազն շահերի բախում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը այսպես է արձագանքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությանը բյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող շինարարական պատվերներ տալուն։

 

«Հետք» պարբերականն էր պարզել, որ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը շահել է Ապարանի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը և պայմանագիր կնքել: Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատուման համար ընկերությունը կստանա 287 մլն դրամ։

 

Մրցույթին մասնակցել է 5 ընկերություն, սակայն ամենաէժան տարբերակը առաջարկել է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն։

 

«Իշխանության փոփոխությունի հետո էլ, երբ որ նման մրցույթներում զարմանալի օրինաչափությամբ հաղթում էին իշխանություն ունեցող անձանց մտերիմները, հարազատները, կամ նրանց հետ կապակցված անձինք, դա արդեն իսկ խոսում է կոռուպցիոն ռիսկերի մասին, և պետք է անպայման քննության առարկա դառնա», – «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ