Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սաքունցն ու Իոաննիսյանը պնդում են, որ ԱԱԾ-ում տեղ է գտել պաշտոնեական դիրքի չարաշահում

May 9, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը և Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել` պնդելով, որ Ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում։

 

«Պաշտոնեական դիրքի չարաշահումը կայացել է նրա մեջ, որ, ըստ էության, պաշտոնական անձինք պաշտոնեական դիրքը օգտագործել են, որպեսզի պաշտպանեն ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի այն շահերը, որոնք ենթակա են պաշտպանության իրավաքաղաքացիական հարաբերությունների սահմաններում», - փաստարկեց Դանիել Իոաննիսյանը։

 

Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նամակ էր ուղարկել «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին՝ պահանջելով հերքել իր ֆեյսբուքյան գրառումը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ծաղիկների բիզնես ունենալու և վառելանյութ ներկրելու մասին:

 

ԱԱԾ-ի նամակում գրառումը որակվում է որպես հոդված և նշվում, որ այն չի համապատասխանում իրականությանը:

 

Գրառման մեջ, մասնավորապես, ասված էր․ - «Էն, որ Վանեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»։

 

Հերքման տեքստում Միսկարյանը հերքում է, թե հավատում է պարոն Վանեցյանի վերաբերյալ մամուլում և հանրության մեջ շրջանառվող ու գրառման մեջ տեղ գտած լուրերին։

 

Երեկ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց, որ եթե իր կամ իր ներկայացուցչի արարքում կլինի հանցակազմ, ապա կհարուցվի քրեական գործ։ Եվ եթե պարզվի, որ իրենք մեղավոր են, ապա կկրեն պատասխանատվություն։

 

Հարցին, թե ինչու է նամակը ուղարկվել իր՝ որպես ԱԱԾ տնօրենի անունից, Վանեցյանը պատասխանեց. - «Եթե ես չլինեի ԱԱԾ տնօրեն, ոչ մեկին չէր հետաքրքրի՝ ես բիզնես ունեմ, թե բիզնես չունեմ, դա մեկ։ Իրենց գրառման մեջ մատնանշված է իմ պաշտոնը, մատնանշված է իմ անունը, և բոլորը գիտեն, որ Արթուր Վանեցյանը հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը»:

 

Իսկ հարցին, թե արդյոք արդարացնում այդ քայլը, Վանեցյանն արձագանքեց. - «Միանշանակ պետք է հերքվեն բոլոր ստերը, մեղադրանքները, որ հնչեցվում են: Ազատ խոսքի իրավունքը մարդուն զրպարտե՞լն է: Եթե զրպարտելը դա ազատ խոսքի իրավունք է, ուրեմն ես ներողություն եմ խնդրում»:

 

azatutyun.am

Դիտումներ՝ 1057

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????