Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Մտածում եք, թե մարսեցի՞ք, անցավ գնա՞ց». Արթուր Սաքունց

December 9, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Մտածում եք, թե մարսեցի՞ք, անցավ գնա՞ց»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

«Երևում է, ինչպես լոռեցիք են ասում, թամամ խոսքը էշին են ասում։

 

Ուրեմն պարոն ԱԱԾ-ի պետի պաշտոնակատար։

 

Կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության շրջանակներում մեկ առ մեկ Ձեր ծառայության տարածքային բաժնի պետերի, Ձեր ծառայության վարչության պետերի, վարչությունների բաժինների պետերի, ԱԱԾ-պետի տեղակալների և նրանց կապակցված անձանց անուններով, նրանց կողմից փաստացի տիրապետվող գույքերի, սեփականության, բենզա ու գազալցակայանների, խանութների, բիզնեսների մասին տվյալները հավաքեք, քննարկեք ու ներկայացրեք հանրությանը, համոզելու համար, թե ինչքան ազնիվ ու բացառիկ, կոռուպցիոն գործարքներից զերծ են մնացել Ձեր ծառայության առանցքային գործիչները։

 

Երբ մինչ հեղափոխությունը ԱԱԾ-ն բացառիկ ապօրինի հարցումներ էր կատարում ընդդիմադիր քաղաքական և քաղհասարակության գործիչների, այդ թվում նաև իմ, և նրանց, այդ թվում նաև ինձ հետ կապակցված, անձանց սեփականության մասին, դեռ դրա համար պատասխանատվություն չեք կրել ու չեն կրել նման լկտի ապօրինի հանձնարարություն տվողներն ու կատարողները։

 

Մտածում եք, թե մարսեցի՞ք, անցավ գնա՞ց։

 

Ոչ, հույս չունենաք։

 

Կամ Ձեր այդ ամբողջ ոհմակի վերաբերյալ տվյալները հավաքում և հրապարակում եք, հակառակ դեպքում մենք ենք հրապարակելու, ու շատ վատ պատկեր կունենաք։

 

Այո, պարոն Վանեցյան, ԱԱԾ-ի նախկին պարոն պետ, շատ վտանգավոր ենք Ձեր համար ըստ Ձեր նմանների՝ սորոսականներս, քանի որ Ձեր համակարգի անօրինականությունները, կոռուպցիոն հանցագործործությունները բացահայտողներն ու Ձեր հակաժողովրդավարական և հակաիրավական համակարգի բուն էությունը ցուցադրողներն ենք լինելու, որն այդպես խնամքով, ամեն գնով ջանացիք քողարկել ու աչքից հեռու պահել։

 

Իհարկե վտանգավոր ենք, բայց ոչ թե պետության, որի անունից ելույթ եք ունենում (թե Դուք ով, պետությունն ով), այլ պետության ազգային անվտանգությամբ իբր թե զբաղվող, ապահովող, բայց պետության անվտանգության անունից հանդես եկողների կոռուպցիոն հանցագործությունները ի ցույց դնողների համար ենք վտանգավոր։

 

Իսկ որ Ձեզ ու պետությունը նույնականացնում եք, ապա հստակ ասեմ, կոռուպցիան ու անպատժելի համակարգը որևէ ընդհանրություն չունեն և չեն կարող ունենալ պետություն հասկացողության հետ։

 

Դիմում եմ ԱԱԾ-ի պետի պաշտոնակատարին, որը Վանեցյանի մտերիմն է, հորդոր, վերջ տվեք Ձեր մտերիմներին պաշտոններին նշանանակելու պրակտիկային, և զբաղվեք գործով, Ձեր համակարգը ապօրինություններ և կոռուպցիոն հանցագործություններ կատարածներից մաքրելով զբաղվեք։ Եթե իհարկե նման խնդիր տեսնում եք և ունակ եք տեսնելու և լուծելու»։

 

bavnews.am

Դիտումներ՝ 547

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????