Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Համերաշխություն Բելառուսին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․ 

 

????փոխել կառավարությունը ԵԱՀԿ չափանիշների վրա հիմնված ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով,

????խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ  իրականացնել իրենց ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության համար և դրանց խախտումների դեմ, 

????չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների, 

????ունենալ տեղեկատվության և մամուլի լիակատար ազատություն: 

 

Մենք դատապարտում ենք քաղաքական ընդդիմադիրների և նրանց աջակիցների նկատմամբ նախընտրական հետապնդումները, վաղ քվեարկության ընթացքում և ընտրությունների օրը դիտորդների կողմից արձանագրված խախտումները, այդ թվում՝ դիտորդների կամայական ազատազրկումը և նրանց աշխատանքի խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, հետընտրական ձերբակալությունները, ինչպես նաև ոստիկանության կողմից անհամաչափ և չարդարացված ուժի կիրառումը, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։  

 

Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով։ 2008 թ․ ժողովրդի քվեարկության նմանատիպ կեղծման և հանրային դժգոհության բռնի լռեցման արդյունք էր պետության լայնածավալ զավթումը, անպատժելիության, կոռուպցիայի և մարդու իրավունքների համակարգային խախտումների խորացումը։ Միայն 2018 թ․ տեղի ունեցած հեղափոխության միջոցով Հայաստանի ժողովուրդը կարողացավ վերականգնել արդարությունը, սակայն մինչ օրս՝ երկու տարի անց, դեռ պայքարում է բռնության և կոռուպցիայի մնացորդների դեմ։  

 

Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` մենք ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը, վերականգնելու իրենց արժանապատվությունը, իրավունքներն ու արդարությունը։  

 

Մենք պահանջում ենք Բելառուսի գործող նախագահից. 

 

????ապահովել ընտրական գործընթացի անկախ վերանայումը և ձայների վերահաշվարկը,

????անհապաղ դադարեցնել քաղաքական ընդդիմադիրների և խաղաղ ցուցարարների հետապնդումը,

????ազատել բոլոր քաղբանտարկյալներին։

 

12 օգոստոսի, 2020 թ․

 

——————

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հանրային լրագրության ակումբ
«Խաղաղության Երկխոսություն» ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Վելես» իրավապաշտպան ՀԿ

 

[Հայտարարությունը բաց է միանալու համար] 

Հայտարարությունաը միանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր կամ Ձեր կազմակերպության տվյալները communication@hcav.am էլփոստին։

 

 

We, the undersigned civil society members of Armenia strongly believe that Belarusian citizens should be free to exercise their rights:

 

????to change their government through free and democratic elections based on OSCE standards

????to protest freely and peacefully against violations of their electoral and human rights and for their protection

????to not be subjected to violence, arbitrary arrest, or detention

????to have full access to information and media

 

We condemn the pre-election persecutions of political opponents and their supporters; violations during early voting and election day as reported by citizen observers, including arbitrary detention of observers and obstruction of their work; falsification of results; the post-election arrests, as well as disproportionate and unjustified use of force by the police that cost at least one life and left several people injured. 

 

Armenia’s democracy and development were brutally suspended with several rigged elections. A similar violation of the people’s vote in 2008 and violent suppression of public discontent resulted in massive state capture, escalated impunity, corruption, and systemic abuse of human rights. Only through a revolution in 2018, were the Armenian people able to restore justice, yet even until today, two years after we are struggling with the remnants of that violence and corruption

 

Hence, in full solidarity with the Belarusian people, we commend their strong will, resilience, and readiness to stand up for their legitimate right to elect their own government, to restore their dignity, rights, and justice.

 

We call upon the acting President of Belarus 

 

????to ensure an independent recount of votes and audit of the electoral process 

????to stop persecution of political opposition and peaceful protesters immediately

????to release all political prisoners 

 

12 August 2020

 

_________

Helsinki Citizens Assembly-Vanadzor

Open Society Foundations-Armenia
Asparez Club of Journalists
Transparency International Anti-Corruption Center

Public Journalism Club

Peace Dialogue NGO

Analytical Centre for Globalization and Regional Cooperation
Union of Informed Citizens
Non-discrimination and Equality Coalition

Protection of Rights without Borders NGO

Law Development and Protection Foundation

Centre for Community Mobilization and Support NGO

Veles Human Rights NGO

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր