Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ-ը նոր խորհուրդ ընտրեց

2021 թ․ օգոստոսի 4-ին տեղի ունեցավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ընդհանուր ժողով և խորհրդի նիստ։

 

Նախ Կազմակերպության խորհուրդը քննարկեց անդամության դադարեցման և անդամության հայտերը, ապա ընդհանուր ժողովին ներկայացվեց կազմակերպության գործունեությունն ու ընթացիկ պլանավորումը։ Որից հետո Ընդհանուր ժողովը Կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրեց Արթուր Սաքունցին և  ընտրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խորհրդի նոր կազմը։

 

ՀՔԱՎ խորհրդի կազմում վերընտրվեցին Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Արմեն Սարգսյանը և «Թումանյան» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Կարեն Թումանյանը, Խորհրդի կազմը համալրեցին Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը և Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախագահ Սաշիկ Սուլթանյանը։

 

ՀՔԱՎ խորհրդի նախագահ ընտրվեց Սեդա Մուրադյանը։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր