Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նախորդ տարվա համեմատ՝ ԶՈՒ-ում 2020-ին ավելացել են ինքնասպանության, դժբախտ պատահարների և առողջական խնդիրների պատճառով մահվան թվերը

July 29, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվական արշավ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019 և 2020 թթ. 1-ին կիսամյակներում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի պատճառները համեմատելով՝ արձանագրում ենք, որ 2020 թ. ինքնասպանության դեպքերն  ավելացել են 4-ով, 5-ով՝ դժբախտ պատահարի և 2-ով՝ առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը:

 

2020 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ

 

Դիտարկելով 2019 թ. 1-ին կիսամյակում կիսամյակում ինքնասպանության (4) և սպանության (3) հետևանքով զինծառայողների մահացության դեպքերը՝ կարող ենք արձանագրել, որ նշված 2 պատճառով դեպքերը կազմում են մահացության դեպքերի ընդհանուր թվի գրեթե 1/4-րդը: Իսկ 2020 թ․ 1-ին կիսամյակում ինքնասպանության (8) և սպանության (2) հետևանքով մահացության դեպքերը կազմում են մահվան դեպքերի 1/3-րդը: 

 

Ինքնասպանության և սպանության դեպքերը հիմնականում զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների խախտումների հետևանք են, ինչը նշանակում է,  որ  զինվորական կարգապահության հետ կապված խնդիրները շարունակում են մնալ չլուծված և խիստ մտահոգիչ: Բացի դրանից՝ զինված ուժերում ինքնասպանության և սպանության դեպքերի շարունակական բնույթը փաստում է այն մասին, որ այդ դեպքերով  կա՛մ պատշաճ ծառայողական քննություն չի տարվում, կա՛մ  դրանց արդյունքում բացահայտված և արձանագրված խնդիրների կանխման,  վերացման կամ  լուծման ուղղությամբ  քայլերը հեռու են արդյունավետ լինելուց:

 

 

Նշենք, որ 2020 թ. 1-ին կիսամյակի և՛ ինքնասպանության, և՛ սպանության դեպքերն արձանագրվել են ապրիլ - մայիս ամիսներին՝ 2-ական դեպքեր:

 

Հիշեցնենք՝  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «2020 թ. առաջին եռամսյակում  ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին» տեղեկանքում անդրադարձել էր 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին ինքնասպանության դեպքերի կտրուկ աճին, որը հանրային  դժգոհության ալիք առաջացրեց: Նշել էինք նաև, որ դեպքերը համընկել էին Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզչական ժամանակահատվածի հետ: Հանրային դժգոհություններից հետո՝ մարտին,  ինքնասպանության դեպքեր չգրանցվեցին:  Չնայած դրան՝ հարկ է նշել, որ այդպես էլ հայտնի չդարձավ՝ արդյոք ՀՀ և ԱՀ/ԼՂ պաշտպանության նախարարությունները կամ համապատասխան քննչական մարմինները ձեռնարկել են համապատասխան քայլեր՝ այդ և, ընդհանրապես, բոլոր դեպքերի պատճառներն ու հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, թե՝ ոչ, քանի որ, ելնելով կիսամյակային տվյալներից, ապրիլից դարձյալ արձանագրվեցին մահվան դեպքեր՝ ոչ միայն ինքնասպանության, այլև սպանության հետևանքով:

 

Դիտումներ՝ 510

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????