Մամուլի հաղորդագրություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Մասնավորապես, դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ Շենգավիթի թիվ 75 դպրոցում տեղակայված 8/40 ընտրատեղամասի դիմաց առավոտյան ժամը 8:00-ից սկսած առանց պետհամարանիշերի սև գույնի մեքենա կա կայանած: Մեքենայի շուրջ հավաքված արական սեռի ներկայացուցիչները ցրվել են, երբ նկատել են դիտորդին, կարճ ժամանակ անցդարձյալ հավաքվել են: Երբ դիտորդն այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, վերջինս դիտորդիննկատողություն է արել՝ ասելով որ նա իրեն սխալ է պահում և թույլ չի տալիս մարդկանց հանգիստ ընտրություն կատարել: Ավելին, շարունակական պնդումների դեպքում սպառնացել է արձանագրություն կազմել դիտորդի դեմ: