July 5, 2024
Հրապարակումներ |
Նորություններ

Այսօր՝ հուլիսի 5-ին Վանաձորում տեղի ունեցավ «Հայաստան-ԵՄ համագործակցության առավելությունները և այդ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը» քննարկումը։

ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումների ներկա վիճակը և Եվրոպական միության կողմից տրվող աջակցությունը։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ «Անվտանգային քաղաքականության հետազոտական
կենտրոն»-ի նախագահ Արեգ Քոչինյանը ներկայացրեց Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը ԵՄ-Հայաստան հարաբերությունների, հնարավոր զարգացումների և հեռանկարների համատեքստում։ Քննարկումն ավարտվեց կառուցողական հարց ու պատասխանով։
Դիտումներ՝ 108