Հետադարձ կապ
menu

ՀՀ – ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման զեկույց-2021

April 9, 2022

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Համատեղ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա, Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ-ները «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» Թբիլիսիում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ ծրագրի շրջանակներում ներկայացնում եմ մշտադիտարկման արդյունքները զեկույցի տեսքով։

 

Այս զեկույցում ներկայացված են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով պայմանավորված ՀՀ կառավարության կողմից գործողությունների քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարման արդյունքում վերլուծական գնահատականներ։ ՀՀ կառավարության կողմից մշտադիտարկման ենթակա գործողությունները բխում են ՀՀ և ԵՄ-ի միջև Համաձայնագրի շրջանակում մշակված և ընդունված փաստաթղթերից, ներառյալ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը, հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Մշտադիտարկման զեկույցը նույնպես ներառում է վերը նշված փաստաթղթերում գործողությունների համատեքստում քաղաքացիական հասարակության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված առաջարկները ու դրանց վերլուծական գնահատականը։

 

Զեկույցում անդրադարձ կա դատաիրավական բարեփոխումներին, սահմանադրական, ընտրական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, միգրացիայի, ապաստանի տրամադրման և սահմանների տրամադրման հարցերին, առանձին իրավունքներին և դրան ապահովմանն առնչվող գործընթացներին։

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 59

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????