Այլ | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավական աջակցություն | Համատեղ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն և
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել են Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգը (ճանապարհային քարտեզը)։
Այս փաստաթուղթը մշակած խումբը Հայեցակարգում ներկայացված մարտահրավերները համարում է հրատապ եւ անհետաձգելի լուծումների առարկա, ըստ այդմ պատրաստակամ է իշխանությունների եւ շահագրգիռ այլ անձանց հետ օր առաջ քննարկել դրանք, եւ գտնել ամենաարդյունավետ լուծումները հանուն Հայաստանի Հանրապետության: Հայեցակարգը հեղինակած խումբը իր պարտականությունն է համարում ջանքեր ներդնել այս եւ հարակից խնդիրների կարգավորման համար այնքան ժամանակ, որքան կարիք կլինի:
Այս հայեցակարգը մշակող խումբը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բյուջետային միջոցներից որևէ ակնկալիք չունի այս եւ հարանման գաղափարների քննարկումներին եւ հարակից աշխատանքներին մասնակցելու համար:
Միաժամանակ կարեւոր ենք համարում մատնանշել, որ այս հայեցակարգը չի հավակնում անվիճելի կամ կատարյալ լինել, այն շոշափում է երկրի մի շարք, բայց ոչ բոլոր ոլորտների բարեփոխման ճանապարհներ, այստեղ բերված խնդիրների նկարագրերը եւ լուծման եղանակները կարող են փոփոխվել եւ վերանայվել ինչպես իրադարձություների եւ
իրավիճակի փոփոխման, այնպես էլ հնարավոր շահագրգիռ քաղաքացիների, կողմերի, խմբերի եւ իշխանությունների հետ քննարկումների արդյունքում:
Հայեցակարգը հեղինակած խումբը լայն հանրային իրազեկում է իրականացնելու այս փաստաթղթին առնչվող զարգացումների մասին:
Հայեցակարգն ամբողջությամբ ԱՅՍՏԵՂ
Leave a Reply