Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Չի կարելի աչքաթող անել հանցագործությունները. Սաքունցը՝ կադրային նշանակումների մասին

October 18, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

«Մենք պետք է վերջապես ձևակերպենք, որ նախորդ կառավարման համակարգին, անպատժելիության մթնոլորտին պետք է տրվի քաղաքական ու իրավաբանական գնահատականներ, ոչ թե բարիկադների մասին խոսք գնա: Պետք է հասկանանք, թե ով չի կարող լինել կառավարությունում»,- հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ խոսելով հեղափոխությունից հետո կադրային քաղաքականության մասին:

Նրա խոսքերով՝ առավել քան հասկանալի է, որ «անցումային արդարադատության» բուն էությունը նախորդ համակարգի օրոք մարդու իրավունքները խախտելու մեջ մեղադրվողներին պատասխանատվության ենթարկելն է:

«Հունան Պողոսյանի նման կադրային նշանակումներից զերծ մնալու համար անցումային քաղաքականություն պետք է իրականացնել և´ իրավական, և´ քաղաքական դաշտում»,- ասաց Սաքունցը:

Անդրադառնալով վարչապետի «քաղաքական ռասիզմ» արտահայտությանը, Սաքունցն ընդգծեց, որ այն Հունան Պողոսյանի նկատմամբ ընդհանրապես կիրառելի չէ և քաղաքական հայացքների տակ չի կարելի աչքաթող անել հանցագործությունները, որ արվում են քաղաքացիների նկատմամբ:

Արթուր Սաքունցը նաև նկատեց, որ նույն օրինաչափությամբ պետք է դիտարկել նաև մյուս բոլոր նշանակվածներին, քանի որ նրանցից շատերը քաղաքականության մեջ են եղել նախորդ համակարգի օրոք:

«Այսօր հասարակությունը պետք է շարունակի բողոքի ձայն բարձրացնել, քանի դեռ խնդիրը լուծված չէ, և մենք պետք է վստահ լինենք, երաշխիք ունենանք, որ նման նշանակումները շարունակական չեն լինի»,- նշեց Սաքունցը:

shantnews.am

Դիտումներ՝ 1055

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????