Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Փաստաբանների պալատի նախագահի կողմից փաստաբանների նման զանգվածային ներգրավում քաղաքական գործընթացներում առաջին անգամ եմ հանդիպում․ օրենսդրական կարգավորում է պետք․ Սաքունց

July 2, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող որոշ կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակների բավական առաջատար տեղերում որպես պատգամավորի թեկնածուներ ընդգրկված էին նաև փաստաբաններ։ Ավելին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ընտրություններից օրեր առաջ բացեց իր «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, որով մասնակցեց արտահերթին։ 

 

Civic.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադառանալով փաստաբանների կողմից քաղաքական գործընթացներին ներգրավելուն՝ նշեց, որ փաստաբանական էթիկայի տեսակետից դա մտահոգություններ է առաջացնում, որովհետև եթե փաստաբանին մոտենում է քաղաքացի, որն ունի այլ քաղաքական հայացքներ, քան փաստաբանը՝ ապա դա որոշակի խնդիրներ է առաջացնելու արդյունավետ իրավական պաշտպանության տեսակետից․ «Ի դեպ պետք է նշել, որ փաստաբանի քաղաքական գործընաթցներում ներգարվվածության դեպքեր նախկինում եղել են անհատների մակարդակով, բայց փաստաբանների նման զանգվածային ներգրավում Փաստաբանների պալատի նախագահի կողմից քաղաքական գործընթացներում, նույնիսկ կուսակցության՝ առաջադրման ձևով՝ այդ թվում նաև շրջաբերական նամակով որոշակի փաստաբանների աջակցության ակնկալիքի հարցերով՝ դա առաջին անգամ եմ ես հանդիպում։ Այս հարցը լուրջ խնդիր է և պահանջում է, որպեզի փաստաբանության մասին օրենքում որոշակի կարգավորումներ լինեն։

 

Հայաստանի նման պայմաններում փաստաբանների էթիկայի հանձնաժողովը պետք է լինի ընդհանրապես անկախ մարմին, որում ոչ թե ներգրավված լինեն փաստաբանական պալատի անդամները, այլ մասնագիտությամբ իրավաբաններ, որոնք Փաստաբանների պալատի անդամ չեն և շահերի բախման խնդիր չկա»,- տեսակետ հայտնեց իրավապաշտպանն ու հավելեց, որ դա կարևոր ազդեցություն կունենա փաստաբանական ծառայության նկատմամբ հանրային վստահության տեսակետից․ «Երբ փաստաբանը քաղաքական գործունեության մեջ է ներգրավվում որպես կուսակցության անդամ՝ այդ դեպքում ինչպե՞ս է համատեղելու իր գործունեությունը որպես փաստաբան»։ 

 

Սաքունցի խոսքով՝ իրավապահ մարմինների, դատական իշխանության մարմինների աշխատողների, հանրային ծառայողների նկատմամբ գոյություն ունի քաղաքական զսպվածության սկզբունքը և այդպիսի մի սկզբունք պետք է կիրառվի փաստաբանների նկատմամբ։ Այսինքն, եթե փաստաբանը որոշում է, որ պետք է զբաղվի քաղաքականությամբ՝ այդ դեպքում պետք է դադարեցվի իր փաստաբանական լիազորությունները։ 

 

Իրավապաշտպանը գտնում է, որ Փաստաբանների մասին օրենքում էթիկայի և օրենսդրության բացեր կան, որոնք պետք է կարգավորվեն։

 

Նշենք, որ Արա Զոհրաբյանը նախքան ընտրությունները Վարչական դատարան էր դիմել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար, որը սակայն չէր բավարարվել։ Իսկ այսօր նա տեղեկացրեց, որ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրության արդյունքները։ 

 

civic.am

Դիտումներ՝ 54

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????