0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Հերթական մանիպուլյացիան է․ հենց Սերժ Սարգսյանի օրոք գերիներ ենք ունեցել, որոնք ենթարկվել են կտտանքների, մի մասն էլ մահացել է

June 9, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Երեկ Արագածոտնի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մենք 1994-ից հետո չենք ունեցել գերիներ և ադրբեջանցիները «ռիսկ չունեին դա անելու»: Այնուհետև Սերժ Սարգսյանը մեկ այլ հայտարարություն է արել, և Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իր որդուն՝ Աշոտին, փոխանակել գերիների հետ։



Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է իրավապաշտպանների հետ և լսել նրանց դիրքորոշումները՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ։



Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ Սարգսյանի այս հայտարարությունը չի համապատասախանում իրականությանը, և ցավոք սրտի, մենք ունեցել ենք գերիներ և հենց իր իշխանության օրոք, որոնք ենթարկվել են կտտանքների, այդ թվում եղել են գերիներ, որոնք մահացել են, եղել են գերիներ, որոնց վերադարձվել են։



Արթուր Սաքունցը նշեց Խոջոյանների դեպքը, Մանվել Սարիբեկյանի գերության մեջ մահանալու դեպքը, Մամիկոն Խոջոյանի՝ գերությունից հետո վերադառնալու մահվան դեպքը, զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գերության դեպքը և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Տավուշի մարզից գերի ընկած Կարեն Ղազարյանի դեպքը, ով Փաշինյանի ջանքերի շնորհիվ վերջին ամիսներին վերադարձվել է հայրենիք։



«Մենք ամեն մի դեպքով պահանջել ենք, որ քննություն իրականացվի, գերության ընկնելու հանգամանքների ուղղությամբ, որպեսզի արվի այդ քննությունը և պատճառներն առնվազն բացահայտվեն, բայց քննություն չի արվել։ Ցավոք սրտի հիմա կոնկրետ պատճառների մասին չենք կարող ասել, բայց որ սահմանի անվտանգության, բացթողնման հետևանքով է եղել, դա միանշանակ է»,- ասաց Արթուր Սաքունցը։



Խոսելով նաև Սերժ Սարգսյանի առաջարկի մասին, Արթուր Սաքունցն ասաց, որ անկախ նրանից ում կողմից է հնչում դա, նման հռետորաբանությունը չի ապահովում ընտրարշավի քաղաքակիրթ մակարդակը և նախընտրական քարոզչությունը անձնավորվում է։



«Ոչ թե պահանջները դրվում է ինստիտուտների առջև կամ ոչ թե ինստիտուցիոնալ մակարդակում է խնդիրը դիտարկվում, այլ՝ անձնավորված։ Այդ ինստիտուտների անձնավորված ընկալումը խեղում է ընդհանրապես պետության գաղափարը և նման արտահայտություններին պետք է չէ տուրք տալ։ Պետք է գործեն ինստիտուտները, ոչ թե անձնական դիտարկել ինստիտուտները։ Ի վերջո, մենք պետություն ենք»,- ասաց իրավապաշտպանը։ 

                
  
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցն էլ ասաց, որ այն, որ մենք այս ընթացքում ունեցել ենք գերիներ դա միանշանակ է և պարոն Սարգսյանը խորը մոլորության մեջ է։



«Կրկին հայտնվեց մեկը, ով երկրի իրավիճակից բացարձակ տեղեկություն չունի, ինչպես չուներ տեղեկություններ իր նախորդ նախագահը՝ Քոչարյանը, որը պարզվեց, որ ամեն ինչին տիրապետել է, բայց իրականում ոչնչի էլ չի տիրապետել։ Երկրում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնցից ինքը տեղյակ չի եղել։ Սա հերթական կեղտոտ մանիպուլյացիան է, որից չեն կարողանում զերծ մնալ, և այն վարքագիծն է, որն այս իրավիճակում սպասելի էր»,- ասաց Նինա Կարապետյանցը։



Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի առաջարկին՝ Աշոտ Փաշինյանին՝ գերիներով փոխանակելու մասին, իրավապաշտպանն ասաց, որ որպես քաղաքացի կարող է ասել, որ սա անբարոյական առաջարկ էր, իսկ որպես իրավապաշտպան համարում է անթույլատրելի։



«Չի կարելի ընտանիքի անդամների վերաբերյալ նման բաներ ասել։ Դա այն սահմանն է, որ որևէ մեկը չպիտի թույլ տա իրեն անցնել, և անթույլատրելի եմ համարում հատկապես գերիների հարցում, այդպիսի նուրբ հարցում, մանիպուլյացիաների գնալը։ Սահմաններն անցած են և չեմ էլ կարծում, որ իրենք կհասկանան իրենց արարքը, որովհետև հասկացող, գիտակից մարդն այդպիսի քայլի չի գնա։ Հասկանալի է, որ հանցավոր ռեժիմը ամեն տարբերակով, ամեն մանիպուլյացիայով, թույլատրելի,անթույլատրելի, բարոյական,անբարոյական քայլերով փորձելու են վերադարձնել իրենց հանցավոր իշխանությունը»,- ասաց Նինա Կարապետյանցը։     

         

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն էլ խոսելով Սերժ Սարգսյանի այն արտահայտության մասին, որ ադրբեջանցիները ռիսկ չունեին գերի վերցնելու, ասաց, որ ամեն մեկը ներկայանում է որպես հերոս։ 



«Այսինքն՝ սարսափո՞ւմ էին Սերժ Սարգսյանից։ Ինչո՞ւ ռիսկ չունեին։ Գերիներ կային և՛ 90-ականներին, և՛ 94-ից հետո միանշանակ, փոխանակումներն էլ եմ հիշում, կամ 97-ին, կամ 99-ին էր։ Եվ մոլորված զինծառայողներ էլ էին լինում, որոնք գերի էին ընկնում։ Գերիներ եղել են, ուղղակի ամեն մեկը այս ընտրական փուլում փորձում է ներկայանալ իր ձևով, իր հերոսի կերպարով, որ ադրբեջանիցները ռիսկ չունեին, էնքան էին սարսափում Սերժ Սարգսյանից, որ գերիների մասին ի սպառ մոռացել էին։ Մենք քննադատում ենք Նիկոլ Փաշինյանին, որ չի վերահսկում իր արտահայտությունները որ անում է՝ «կդիմանան գերիները» և այլն, բայց սա չի նշանակում, որ հակառակ պատասխանը պետք է այսպիսին լինի, ինչպիսին Սերժ Սարգսյանինն է»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

 

civic.am

Դիտումներ՝ 2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????