Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անհետ կորածների ընտանիքները երբեմն վախենում են դիմել դատարան՝ իրենց հարազատին անհայտ բացակայող ճանաչելու պահանջով, կարծելով, որ եթե դիմեն եւ օգտվեն աջակցման ծրագրերից, կդադարեն որոնողական աշխատանքները

April 11, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

«Մի կարեւոր առանձնահատկություն կա վերջին պատերազմի հետ կապված, որը չկար Արցախյան առաջին պատերազմից հետո, դա նույնականացման հնարավրությունն է, եւ այս առումով ուզում եմ հատուկ շեշտել Միջազգային կարմիր խաչի ներդրումը՝ նույնականացման մեխանիզմների, ինստրումենտների, որը հիմա հնարավորություն է տալիս մասունքների հետ կապված աշխատանք կատարել։ Սա, կրկնում եմ, առաջին արցախյան պատերազմի ժամանակ չկար՝ օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, պետությունը նոր էր։ Եւ այս առումով ուսումնասիրության մեջ հատուկ ուշադրություն ենք դարձրել այդ աշխատանքներ իրականացման ընթացքին, որովհետեւ դա ճակատագրի վերաբերյալ տեղեկությունների ապահովման կարեւոր ինստրումենտներից մեկն է»,-այս մասին այսօր 44-օրյա  պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վիճակին առնչվող ուսումնասիրման  քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցը։ 

 

Հիշյալ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն էլ նշեց, որ մինչեւ այժմ տեղեկություններ ունեն մոտավորապես 200 անհայտ կորած անձանց մասին, սակայն հնարավորություն են ունեցել հանդիպել միայն 104 անհայտ կորածների ընտանիքների հետ։ Փորձել են ներառել բոլոր մարզերն ու հանդիպել  ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքների ընտանիքներին։ Որոշ ընտանիքների հետ էլ կապ հաստատել հնարավոր չի եղել՝ կոնտակտների բացակայության, այդ ընտանիքների՝ այլ վայր տեղափոխված լինելու  հանգամանքով պայմանավորված։ Հարցազրույցներն անցկացվել են մոտ 50 տոկոսով գյուղական, մոտ 50 տոկոսով էլ՝ քաղաքային համայնքներում։ Հարցազրույցները եղել են դեմ առ դեմ ֆորմատով, հարցազրուցավարները հատուկ պատրաստվել են՝ հաշվի առնելով թեմայի զգայունությունը։ Հարցազրույցներին շատ դեպքերում մասնակցել են նաեւ իրավաբաններ, որոնք ըստ անհրաժեշտւթյան,  իրավական խորհրդատվություն են տվել հարցազրույց տված ընտանիքի անդամներին։ 

 

Սադիկյանը նշեց, որ հարցազրույցները վարվել են գաղտնիության սկզբունքով, չեն բացահայտել հարցազրույցին մասնակցած որեւէ անձի ինքնությունը։ Ըստ ՀԿ-ի ներկայացուցչի՝ հարցազրույցների ժամանակ ի հայտ եկած գլխավոր խնդիրը «տեղեկատվության ստացման իրավունքն ապահովելու բացակայությունն է պետական մարմինների կողմից»։ «Ընդ որում՝ դա կլինի թե՛ ճակատագրի վերաբերյալ՝ կորչելու հանգամանքների վերաբերյալ, թե՛ նույնականացման գործընթացի հետ կապված։ Երբ մարդիկ անցել են նույնականացում, դրա արդյունքների վերաբերյալ տարրական տեղեկության փոխանակման վերաբերյալ տեղեկատվության ստացումը, որը շատ վատ մակարդակի վրա է գտնվել ամբողջ ընթացքում՝ թե՛ պատերազմական գործողությունների, թե՛ հետպատերազմյան շրջանում։

 

ՊՆ-ի եւ վարչապետի աշխատակազմի կողմից, որոնց հղել ենք հարցումը անհայտ կորածների թվի վերաբերյալ, կազմակերպությանը ներկայացվել է մի գրություն, որում ասվում է, որ դա համարվում է պետական գաղտնիք։ Այս մոտեցումն անհասկանալի է, քանի որ պատերազմի ընթացքում կամ դրանից հետ այդ տվյալները այս կամ այն կերպ որեւէ տեղ ներկայացվել են եւ մերժման հիմքերը, թե ինչու կա արգելք այդ տեղեկությունը ներկայացնել նաեւ ՀԿ-ին, անհասկանալի է»,-նշեց Սադիկյանը։  Նրա խսքով՝ անհայտ կորած անձանց մասով կարեւոր խնդիրներից մեկը հիշյալ անձանց վերաբերյալ մեկ միասնական տեղեկատվական բազայի բացակայությունն է։ «Ընտանիքները գտնվելով այդ դժվար կացության մեջ, փորձել են ինչ-որ մի մարմին գտնել, այդ պահին ում կկարողանան, որպեսզի որոշակի տեղեկություններ ստանան կամ փոխանակեն։ Եւ ստիպված են եղել տարբեր մարմինների եւ աշխատանքային խմբերի դիմել՝ հասարակ տեղեկություններ փոխանակելու համար։ Դիմել են ՀԿ-ներին, ՄԻՊ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ այդ բազմազանության հետեւանքով անվստահություն եւ շփոթություն է առաջացել պետական մարմինների նկատմամբ։ Եւ հենց այստեղ է, որ կարևորում ենք անհայտ կորածի մասին օրենքի ընդունումը, քանի որ այդ օրենքով կլուծվեր մշտական մարմնի գոյության հարցը։ 

 

Որովհետեւ այդ մարմինները երբ ստեղծվում են հատվածային, համակարգային բնույթ չեն կրում, հանդիպում ենք այ այսպիսի դժվարությունների։ Նույնը կարող եմ ասել նաեւ սոցիալական ապահովության խնդրի հետ կապված, որը նույնպես, եթե համակարգային բնույթ չի կրում, մարդկանց վրդովմունքի առիթ է տալիս։ Այնպես որ, անհայտ կորածի մասին օրենքի ընդունումը կլուծեր նաեւ այս խնդիրը»,- նկատեց Սադիկյանը։ 

 

Մյուս կարեւոր խնդիրը, ըստ զեկույցը ներկայացնողի, անհայտ կորածների ընտանիքի անդամների նկատմամբ պետական մարմինների, համապատասխան աշխատանքային խմբերի վերաբերմունքն է։ «Տարրական վերաբերմունքի հարցերը հաշվի չեն առնվում։ Ընտանիքները հիմնականում բախվում են անտարբերության՝ ամենաչնչին տեղեկատվության տրամադրման դեպքում անգամ։ Կարծում ենք, որ այս ընտանիքների հետ աշխատող մարդիկ պետք է ունենան բավականին լուրջ կարողություններ եւ հաշվի առնեն այն առանձնահատկությունները, որոնք պահանջվում են նման ընտանիքիների հետ աշխատելիս։ Հաջորդ խնդիրը՝ նույնականացման գործընթացի հետ կապված անվստահությունն է։ Զեկույցում մարդկանց խոսքից կարող եք հասկանալ, թե ինչպիսի հակասական իրավիճակներում են հայտնվել նույնականացման ընթացքում։  Պետք է ընդգծել մի շատ կարեւոր խնդրի մասին՝ ընտանիքները, երբեմն մտահոգված են, նաեւ, համոզված եմ, վախենում են դիմել դատարան՝ անհայտ բացակայող ճանաչելու պահանջով,  քանի որ կարծում են, որ եթե դիմեցին դատարան, օգտվեցին իրենց աջակցման ծրագրերից, այլևս դադարելու են իրենց հարազատների  որոնողական աշխատանքները։  Եւ մենք ծնողների հետ աշխատանքներ ենք տանում, բացատրում ենք, որ մեկը մյուսի հետ բնավ կապ չունի, որոնողական աշխատանքները այդպիսով չեն դադարելու, այնուամենայնիվ, այդ մտահոգությունը մնում է այդ ընտանիքներում։

 

Հարկ է, որ  պետական մարմինները անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն այս ուղղությամբ ՝ մարդկանց իրազեկելու նպատակով»։

 

ՀՔԱՎԳ-ի փորձագետը ընդգծեց նաեւ, որ պետությունը պետք է կարեւորի նաեւ անհետ կորածների ընտանիքի անդամներին հոգեբանական աջակցություն տրամադրելը՝ հաշվի առնելով հիշյալ ընտանքի անդամների, նրանց հարազատների տարիքային առանձնահատկությունները։ 

civic.am

Դիտումներ՝ 60

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????