Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Քութայիսիում կայանալիք քաղաքացիական բարքեմփի հայտը բաց է․ դիմել կարող եք մինչև օգոստոսի 4-ը

Նեսեհնուտի չեխական հասարակական կազմակերպությունը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համագործակցությամբ հրավիրում է մասնակցելու 2019 թ․ սեպտեմբերի 27-29-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում կայանալիք քաղաքացիական բարքեմփին։ Այն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Բարքեմփին մասնակցելու են շուրջ 100 քաղաքացիական և հասարակական ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդներ,  հասարակական կազմակերպությունների, անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ոչ միայն Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Ուկրաինայից։

Հայաստանից ընտրվելու են 20 մասնակցիներ։

Բարքեմփի շրջանակում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու և սովորելու քաղաքացիական արշավների և միջոցառումների կազմակերպման նորարարական գործիքներ, կիսվելու ձեր նախաձեռնությունների փորձով և հաջողության պատմություններով։

Մանրամասները՝ ռուսերեն և անգլերեն։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ ռուսերեն կամ անգլերեն, մինչև 2019 թ․ օգոստոսի 4-ը։

Ընտրության արդյունքների մասին կտեղեկացվեք մինչև օգոստոսի 18-ը։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր