2022 թ․ ապրիլին ավարտվեց 2021 թ․ հոկտեմբերին սկսած «Իրավաբանական կլինիկա» դասընթացը, որին մասնակցել են 13 մասնակիցներ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերից և Երևանից։ 6 ամսյա դասընթացն անցկացվեց հեռավար՝ ընդգրկելով սկսնակ իրավաբանների, ուսանողների և փորձառու դասընթացավարների ՀՀ ողջ տարածքից։ Այս հոսքի մասնակիցները 3-ական տեսական և գործնական դասընթացներ են անցել մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում՝ խղճի և մտքի ազատության, ազգային փոքրամասնութունների իրավունքների, հավաքների ազատության և սեփականության իրավունքների մասին։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ծրագիրն անցկացնում է 2013 թ․-ից, որի շրջանակներում վերապատրաստվել են ավելի քան 100 իրավաբաններ, որոնց մեծ մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքները մասնագիտական ոլորտում։
«Իրավաբանական կլինիկայի» համակարգող, ՀՔԱՎ գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանն ուրախությամբ նշում է, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծանում է․ շրջանավարտներն իրենց փորձառությամբ կիսվում են իրենց ընկերների ու ծանոթների հետ, տեղեկացնում դասընթացի մասին, ինչի արդյունքում տարեցտարի դիմումների ավելի մեծ թիվ ենք ունենում։ Ծրագիրը շարունակում է օգնել երիտասարդ իրավաբաններին բարելավելու մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքներին առնչվող տեղեկությունների հավաքագրման բնագավառում մասնագիտական կարողությունները։
Այս փուլի շրջանավարտները կարևորում են հատկապես ծրագրում ոլորտի փորձառու մասնագետների ներգրավվածությունը, նրանց հետ քննարկումների, իրավաբանական փաստաթղթերի կազմման հմտությունների զարգացման հնարավորությունները։ Ըստ նրանց՝ ծրագրի շրջանակում ստացած տեսական գիտելիքները լրացնում են բուհական կրթությանը, իսկ գործնական պարապմունքները՝ մասնագիտական գործում հմտանալու հիանալի հնարավորություն են տալիս։
«Թումանյան» փաստաբանական գրասենյանի փաստաբան Կարեն Թումանյանը, որը դասավանդում է և «Իրավաբանական կլինիկայում», և բուհում, նույնպես կարծում է, որ ծրագրի շրջանակում տված գիտելիքները լրացնում են բուհական կրթությանը։
ՎՊՀ Իրավագիտության բաժնի ուսանողուհի, ծրագրի շրջանավարտ Գոհար Նազարյանը կարևորում է հատկապես տեսական փուլում ուսումնասիրած «Մարդու իրավունքները և դրանց պաշտպանության մեխանիզմները» թեման, իսկ պրակտիկայի ընթացքում՝ բազմապիսի իրավական փաստաթղթերի կազմումը, դրանցում հմտանալը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգին ծանոթանալը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան, ՀՀ Փաստաբանական դպրոցի դասախոս Հասմիկ Հարությունյանը ծրագրի շրջանակում դասավանդել է խոսքի ազատության իրավունք և իրավունքների պաշտպանության մեխանիզմներ։ Նա կարևորում է տարբեր մարզերից և տարբեր տարիքային խմբերի ուսանողների, ինչպես նաև իրավական համակարգի աշխատողների ներգրավվածությունը։ Միաժամանակ այդ բազմազանությունը մարտահրավեր է համարում դասավանդման պրոցեսի համար։
Ծրագրի մասնակից, մասնագիտությամբ իրավաբան Ձայնիկ Սրապյանը, որն այժմ ոստիկանությունում է աշխատում, նշում է, որ ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ մասնակիցներին տրվում է մասնագիտական անսահմանափակ հարցեր տալու ու պատասխաններ ստանալու, ինչպես նաև ոլորտի մասնագետների հետ ակտիվ քննարկումների հնարավորություն։ Ձայնիկը նաև բարձր է գնահատում ծրագրի ճկունությունը՝ թեմաների շուրջ առաջարկներ անելու հնարավորությունը։
«Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր-ղեկավար, միջազգային փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը կարծում է, որ ծրագիրը հետաքրքիր է ստացվել․ «Չնայած առցանց ձևաչափին՝ բավականին աշխույժ միջավայրում է անցել՝ փոխակտիվության առումով»,-նշում է Արա Ղազարյանը։ Օրինակ՝ «Ատելության խոսք» թեմայի շուրջ դասընթացները անց են կացվել հարց-պատասխանի, առցանց խաղի միջոցով։ Ա․ Ղազարյանը նկատում է նաև, որ հնարավոր չէ մի քանի դասընթացներով լիովին փոխանցել թեման, քանի որ թեմաները բարդ են ու փաստացի շոշափում են իրավունքի բոլոր ճյուղերը, սակայն որոշ գաղափարներ հնարավոր է եղել ներկայացնել։
«Իրավաբանական կլինիկայի» ծրագրի շնորհիվ ոլորտը համալրվում է մարդու իրավունքներն արժևորող և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին տիրապետող մասնագետներով։
«Իրավաբանական կլինիկա 2021-22 թթ․»-ի շրջանավարտները կստանան նաև ծրագրին մասնակցության մասին հավաստող վկայականներ։
In April 2022, Legal Clinic – that started in October 2021 – was completed. 13 persons from Tavush, Syunik, Gegharkunik, Kotayk, Lori regions and Yerevan participated in it. The 6-month programme was conducted remotely and included budding lawyers, students and experienced trainers from the whole RA territory. Participants of this flow had three theoretical and three practical trainings regarding fundamental human rights, including freedom of conscience and thought, the rights of national minorities, the right to freedom of assembly, and the right to property.
Helsinki Citizens’ Assembly-Vanadzor has been conducting the programme since 2013, and more than 100 lawyers have been trained in the frame of Legal Clinic, and many of them successfully use the knowledge acquired in their professional sphere.
Legal Clinic Coordinator Ani Chatinyan, who is the Legal Department Coordinator of Helsinki Citizens’ Assembly-Vanadzor, is happy to mention that the interest in the programme is growing. The graduates share their experience with their friends and acquaintances, inform them about the training, and as a result, the number of applications grows every year. The programme continues helping young lawyers to improve their professional skills in human rights protection and collection of information related to human rights.
The graduates of this stage particularly attach importance to the involvement of experienced specialists in the programme, and the opportunity to have discussions with them and improve the skills of preparing legal documents. According to them, the theoretical knowledge acquired in the frame of the programme complements the education provided by the higher education institution, while practical trainings give an excellent opportunity to become skilled in their profession.
“Tumanyan” Law Office advocate Karen Tumanyan, who teaches in Legal Clinic and in a higher education institution, also thinks that the knowledge provided in the frame of the programme complements the education provided in a higher education institution.
VSU Faculty of Law student, Legal Clinic graduate Gohar Nazaryan attaches particular importance to the topic “Human rights and human rights protection mechanisms” studied in the theoretical phase, and the preparation of various legal documents in the practical phase, improving skills in this context, as well as getting familiar with the procedure of applying to the European Court of Human Rights.
In the frame of the project, “Protection of Rights without Borders” NGO lawyer, the RA School of Advocates lecturer Hasmik Harutyunyan taught the right to freedom of speech and human rights protection mechanisms. She attaches importance to involvement of students from various regions and of different age groups, as well as legal system workers. At the same time, she considers this diversity a challenge for the teaching process.
Project participant, lawyer Dzaynik Srapyan, who currently works in the Police, notes that the programme is special in that the participants have an opportunity to ask an unlimited number of professional questions and get answers, as well as to have active discussions with the specialists of the sphere. Dzaynik also highly appreciates the flexibility of the programme, i.e., the possibility to make suggestions around the topics.
Founder-director of “Ara Ghazaryan” law office, international expert, advocate Ara Ghazaryan thinks that the project was interesting and mentions, “Despite the online format, the participants were very active in terms of interacting”. For example, the trainings on “Hate speech” were held via Q&A, an online game. A. Ghazaryan also notes that it is not possible to cover the topic in just a few trainings, as the topics are complex and concern all the branches of rights, however, it was still possible to present certain ideas.
Due to the Legal Clinic, the sphere is replenished with specialists who value human rights and master human rights protection mechanisms.
The participants of Legal Clinic 2021-2022 will also be given certificates of participation.
[:]