Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Լաչինի միջանցքով շարժը անհապաղ պետք է վերականգնվի՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար դրության վատթարացումը․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը։

 

Նա նշել է, որ ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ դեկտեմբերի 12-ից ԼՂ-ը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի փակվելուց հետո, և մտահոգված է, որ շատերը զրկվել են իրենց տուն հասնելու հնարավորությունից, առաջին անհրաժեշտության ապրանքներին հասանելիությունից ու բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։

 

«Միջանցքի անվտանգությունն ու կարգուկանոնը պահպանելու համար պատասխանատու կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի անհապաղ վերականգնեն շարժը այդ ճանապարհով՝ կանխելու մարդասիրական դրության վատթարցումը»․ ասված է Հանձնակատարի հայտարարության մեջ։

 

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ ս․թ․ դեկտեմբերի 15-ին հրատապ գործողությունների կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին, Եվրոպայի Խորհրդին և Եվրամիության կառույցներին՝  Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման հետևանքով Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր