Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանի Հանրապետության Կառավարության մեկնաբանությունները Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցին, որը պատրաստվել է Հայաստան կատարած նրա այցից հետո

April 30, 2019

Գրադարան

 

Հակակոռուպցիոն համապարփակ օրենքի ընդունում

 

Մշակվել և e-draft հարթակում հանրային քննարկման է դրվել «Հավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը: Այս համապարփակ օրենքի նախագիծը նախատեսում է տրամադրել Հայաստանում յուրաքանչյուր անհատի իրավունքների և ազատությունների իրագործման հավասար հնարավորությունների երաշխիքներ, բարելավել հակախտրականության օրենսդրությունը, ապահովել իրավական հիմք խտրականության կանխարգելման համար, ինչպես նաև իրավական և դատական պաշտպանություն խտրականությունից: Օրենքի նախագիծը ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում հատուկ մասնագիտացված մարմնի ստեղծումը, որը կմշակի խտրականության զոհերին աջակցություն տրամադրելու, խտրականության ենթադրյալ դեպքերի քննություն սկսելու մեխանիզմներ և այլն:  Երկրում քաղաքական զարգացումների և ընտրությունների պատճառով հակակոռուպցիոն համապարփակ օրենքի ընդունման օրենսդրական գործընթացը կանգ էր առել: Այնուամենայնիվ Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ Հավասարության ապահովման մասին օրենքի նախագծի ընդունումը մնում է օրակարգի կարևորագույն հարցերի շարքում:

 

Ընտանեկան բռնության դեմ պայքար

 

2017թ. դեկտեմբերի 13-ին Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության և ընտանեկան համերաշխության վերականգնման մասին» օրենքը: Օրենքը ապահովում է արդյունավետ կանխարգելիչ և պաշտպանիչ մեխանիզմներ ընտանեկան բռնության զոհերի համար, ինչպես նաև երաշխավորում է պետության աջակցությունը բռնության զոհերին: Օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2019թ. հունվարի 1-ին: 2018թ. փետրվարին կառավարությունը հավանություն է տվել օրենքի իրագործման համար գործողությունների պլանին և հունիսին ստեղծել է Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ, որը ընտանեկան բռնության կանխարգելման քաղաքականությունների համակարգող մարմինն է: Կառավարությունը նաև նախագծել է  կացարանի աշխատակիցների անդամների պահանջները կարգավորող, ինչպես նաև ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման ստեղծման հրամանագրեր: Այս տարվա ընթացքում կառավարությունը կմեծացնի կացարանների թիվը, կստեղծի պետական կացարաններ և կկազմակերպի արշավներ՝ իրազեկելու հանրությանը նոր օրենքի, բողոքներ ներկայացնելու և ծառայությունների հասանելիության մասին:

 

Ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և կանխարգելման Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման խնդիրը (Ստամբուլի Կոնվենցիա) Հայաստանի կառավարության օրակարգի կարևորագույն հարցերից է:

 

Պայքար ատելության խոսքի դեմ

 

2019թ. հունվարին քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը դրվեց հանրային քննարկման: Այն նախատեսում էր քրեական պատասխանատվություն նոտարին կամ փաստաբանին իր մասնագիտական գործողությունների ժամանակ վիրավորելու կամ նրա հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, նրա առողջությանը վնասելու կամ նրա սեփականությունը ոչնչացնելու/վնասելու համար: Ավելին՝ իրավական փոփոխությունների նախագիծը նաև սահմանում է պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար: Իրավական փաթեթը մոտ ապագայում ներկայացվելու է Ազգային ժողովին:

 

Տարեցների մարդու իրավունքներ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության՝ հաշմանդամություն ունեցող անձը ունի հաշմանդամության թոշակ կամ հաշմանդամության նպաստ (ծառայության անհրաժեշտ ժամկետի բացակայության դեպքում) ստանալու իրավունք: Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2019թ. հունվարի 1-ից  ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի և կերակրողին կորցնելու դեպքում տրամադրվող նպաստի նվազագույն չափը 25.000 դրամ է: Ավելին՝ անկախ այն բանից, թե երբ է օրենքը ուժի մեջ մտնելու, 2019թ. հունվարի 1-ից ի վեր 25.000 դրամից պակաս թոշակները կվերահաշվարկվեն (կբարձրացվեն):

 

Դիտումներ՝ 993

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????